Թրամփը Fox News հեռուստաալիքին կոչ է արել եթերից հեռացնել Սպիտակ տան նախկին ստրատեգ Կառլ Ռոուվին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ, որում քննադատել է Սպիտակ տան նախկին խորհրդական Կառլ Ռոուվին և Fox News հեռուստաալիքին՝ նրանց մեղադրելով իշխանամետ MAGA շարժումը տարիներ շարունակ քննադատելու մեջ։
Իր գրառման մեջ Թրամփը հայտարարել է, որ Ռոուվը «11 տարի շարունակ մշտապես սխալվել է իմ և MAGA շարժման գնահատականներում»՝ հավելելով, որ նա, իր կարծիքով, այդպես էլ չի հասկացել քաղաքական իրականությունը և «երբեք չի հասկանա»։
«Fox News-ը պետք է ազատվի անփույթ, ձևական հանրապետական Կառլ Ռոուվից։ Նա արդեն 11 տարի անընդմեջ սխալվում է իմ և MAGA-ի գնահատականներում… Նա տառապում է «թրամփյան խանգարման» լիովին անբուժելի և բացարձակապես դիսֆունկցիոնալ դեպքով։ Ուղարկե՛ք Կառլ Ռոուվին թոշակի, ՀԻՄԱ։ Նա ՁԱԽՈՂԱԿ է և միշտ այդպիսին կմնա»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Կառլ Ռոուվը հանրապետական հայտնի քաղաքական ստրատեգ է, որը նախկինում աշխատել է Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում։