ՉԼ-ի ուղեգիր նվաճած ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան շարունակելու ևս մեկ տարբերակ ունի։
Ինսայդեր Իվան Կարպովի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Կոմոն»։ Աղբյուրի համաձայն՝ մոտ մեկ ամիս առաջ ակումբի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը անձամբ կապ է հաստատել Սպերցյանի հետ և հայտնել, որ ցանկանում է նրան տեսնել իր թիմում։
Նշվում է, որ Սերիա Ա տեղափոխությունը հայ ֆուտբոլիստի համար առաջնահերթ տարբերակ է։
Միևնույն ժամանակ «Կոմոն» դեռևս պաշտոնական առաջարկ չի ներկայացրել, և Սպերցյանը շարունակում է սպասել ակումբի քայլերին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հետաքրքրությունը պահպանվում է նաև «Ալ Ահլիի» կողմից, սակայն այս պահին կողմերի միջև որևէ փաստաթուղթ ստորագրված չէ։
Armsport