Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել. կան մեծ թվով վիրավորներ
Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, մի քանիսը վիրավորվել են։
Միջադեպը տեղի է ունեցել Կարտախենայի նավաշինարանում վերանորոգման ենթարկվող բեռնատար նավի վրա։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է ևս 11 մարդ։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոցներ, և նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Տարածաշրջանային առողջապահության վարչությունը հայտարարել է, որ պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։
Պայթյունից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ խմբեր, շտապօգնության խմբեր, քաղաքացիական պաշտպանության աշխատակիցներ և ռիսկերի կառավարման ստորաբաժանումներ։
Դեպքի հետաքննությունը շարունակվում է։