Իսրայելը և «Հեզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները
Իսրայելը և «Հեզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարձակումներ կատարել՝ չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարին:
Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
«Իսրայելը և «Հեզբոլլահի» զինյալները փոխադարձ հարձակումներ են իրականացրել Թրամփի վարչակազմի կողմից երկու երկրների միջև նոր հրադադարի կնքումից մի քանի ժամ անց», - նշում է հրատարակությունը։
Ավելի վաղ «Հեզբոլլահը» հայտարարել էր, որ չի համաձայնում Իսրայելի և Լիբանանի կառավարության միջև կնքված հրադադարի պայմաններին։