ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող 50 միլիոն եվրոյի օգնությունը ոչինչ չի որոշի. ՌԴ փոխվարչապետ
Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող մոտ 50 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը բացարձակապես ոչինչ չի լուծի երկրին տնտեսական աջակցության առումով, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Սա բացարձակապես ոչինչ չի լուծում։ Դրանք այն գումարները չեն։ Մեր առևտրի ծավալները (Հայաստանի հետ – IF) բոլորովին տարբեր են. ես նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել դա», - «Ինտերֆաքս»-ին ասել է Օվերչուկը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստում է մոտ 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցության փաթեթ Հայաստանի համար՝ կապված Ռուսաստանի կողմից նրա նկատմամբ կիրառվող «տնտեսական ճնշման» հետ։