Ազովի ծովում նավերի վրա անօդաչուների հարվածի հետևանքով զոհվել են ադրբեջանցիներ
Ազովի ծովում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Նատրա» և «Զիրկոն» բեռնատար նավերի վրա: Այս մասին գրում է Trend-ը:
Հարվածների հետևանքով զոհվել են ադրբեջանցիներ:
Նավերը Թուրքիայից ուղևորվում էին Դոնի Ռոստով հացահատիկ բեռնելու, երբ չորս անօդաչու թռչող սարքեր հարվածել են յուրաքանչյուր նավին։
Երկու նավերն էլ նավարկում էին օտարերկրյա դրոշների ներքո: Հարվածների հետևանքով վիրավորների հստակ թվեր դեռևս չկան: