Ռումինիայի նավահանգստում ռազմածովային անօդաչու թռչող սարք է պայթել
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու թռչող սարք է պայթել։
Ինչպես հաղորդում է Digi24-ը՝ հղում անելով Ռումինիայի պաշտպանության նախարարությանը, զոհեր չկան։
«Կոնստանցա քաղաքացիական նավահանգստում՝ Ռումինիայի ծովային փրկարարական գործակալության գլխավոր գրասենյակի մոտ, հայտնաբերվել է ծովային անօդաչու թռչող սարք», - ասվում է հայտարարության մեջ։
Տարածքն արդեն շրջափակված է Ռումինիայի հետախուզական ծառայության, ափային պահպանության և Ազգային պաշտպանության նախարարության ուժերի կողմից: