11 հեռախոս առգրավված է, տարել են 2 համակարգիչ. ArmatMedia-ում լարված վիճակ է
ArmatMedia-ի խմբագրությունում էլ այս պահին լարված վիճակ է։ Քննչական գործողություններ իրականացնող իրավապահները՝ ԱԱԾ աշխատակիցներ, ՔԿ քննիչներ թույլ չէին տալիս խմբագրին, խմբագրության աշխատակիցներին դուրս գալ ու գործընկերներին ներկայացնել, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում:
«Նույն րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները, այս պահի դրությամբ 11 հեռախոս։ Տարել են իմ և Նելլիի (գլխավոր խմբագիրն է-խմբ) համակարգիչները; Ինձ ասացին, որ փնտրում են հավաքներին նյութապես շահագրռելու կոչին, հավաքների երթուղիների վերաբերյալ նյութեր ու կրիչներ, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող նյութեր։ Այս պահին մեր խմբագրությունը կաթվածահար վիճակում է», -ԶԼՄ-ների հետ զրույցում մանրամասներ հայտնեց խմբագիր Աղավնի Սուքիասյանը։