Իսրայելը զորք է տեղակայել Ադրբեջանի տարածքում. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Ամերիկյան CNN-ի աղբյուրների համաձայն Իրանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելը առնվազն մի քանի տասնյակ իսրայելական զորք է տեղակայել Ադրբեջանում` Իրանի հետ հյուսիսային սահմանների երկայնքով: Դրանց թվում են իսրայելական հատուկ նշանակության զորքերի էլիտար ստորաբաժանումների ներկայացուցիչները և հետախույզներ:
Իմ կարծիքով, դրանք տեղակայվել են օկուպացված հայկական Արցախի տարածքում, քանի որ թիրախում եղել է Թավրիզ քաղաքը, որին ամենամոտը հենց Արցախի տարածքն է:
Ըստ CNN-ի` դրանք ոչ միայն իրականացրել են (կամ գուցե դեռ իրականացնում են) հետախուզական, այլև նախատեսված են այլ` ներխուժման կամ փրկողական գործողությունների համար»: