Արմեն Աշոտյանը կալանավորվեց
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ է կայացրել 7 անձանց, այդ թվում՝ կրթության գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձի՝ Հարություն Թադևոսյանի նկատմամբ։ ՀՀ ՔԿ-ից հայտնում են նշված անձանց անունների միայն սկզբնատառերը՝ նշելով, թե վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։
Նշենք՝ Արմեն Աշոտյանի փաստաբանը ծաղրելի է անվանել իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։
Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գործը քննվում է 2019 թվականից, և յոթ տարի շարունակ հանցակազմ չեն տեսել, սակայն հանկարծ մեկ օրում այն «հայտնաբերել» են։