Խերսոնում ռուսական ավիահարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, մոտ 30-ը՝ վիրավորվել
Խերսոնի մարզում Ռուսաստանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 27-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտարարել է Խերսոնի տարածաշրջանային ռազմական վարչության ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։
Նրա խոսքով՝ հարվածները թիրախավորել են սոցիալական ենթակառուցվածքները, այդ թվում՝ վեց բարձրահարկ շենքեր և ինը մասնավոր տներ։
Նաև վնասներ են հասցվել վարչական շենքերին, խանութներին, սննդի կետերին, բենզալցակայանին, բջջային հեռախոսակապի աշտարակին, մասնավոր մեքենաներին և այլ ենթակառուցվածքներին։