Անպայման հաղթելու ենք, արդեն հաղթած ենք. Գագիկ Ծառուկյան
Հավաքական ընդդիմությունը միանշանակ հնարավորություն ունի իշխանույանը հաղթելու, քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Անպայման հաղթելու ենք, արդեն հաղթած ենք»,-ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով. «Իմ ուզածը մեկն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի։ Եվ ոչ թե տաք-տաք խոսում եմ, այլ ամբողջ կյանքս ստեղծել, կառուցել, զարգացրել, աշխատատեղեր եմ բացել, բարեգործություններ եմ արել»։