Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր
ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Արարատի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են շուրջ մեկ տասնյակ անձինք, կատարվել են խուզարկություններ։