Ես այսօր քվեարկել եմ ոչ թե մեր ընտանիքի, այլ Հայաստանի համար. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի կինն է, սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութում անդրադարձել է ընտրություններին և պատմել քվեարկության օրը տեղի ունեցած մի դրվագի մասին։
Նրա խոսքով՝ ընտրության գնալիս մի քաղաքացի մոտեցել է իրեն և ասել, որ ինքն էլ է քվեարկելու իրենց ընտանիքի համար։ Սիրուշոն նշել է, որ հասկացել է այդ խոսքերի իմաստը և գնահատել է աջակցությունը, սակայն ընդգծել է, որ իր քվեարկությունը պայմանավորված չի եղել անձնական կամ ընտանեկան շահերով։
«Շատ շնորհակալ եմ, բայց ես այսօր ոչ թե քվեարկել եմ մեր ընտանիքի համար, որովհետև եթե մեր ընտանիքի համար լիներ, հիմա շատ ավելի հեշտ կլիներ, եթե այլ երկրում ապրեինք ու չանցնեինք այս ամեն ինչի միջով, որով անցանք վերջին տարիներին։ Ես այսօր քվեարկել եմ Հայաստանի համար, հուսով եմ դուք նույնպես»,–ասել է նա։