Վրաստանի վարչապետը ևս ժամանակից շուտ շնորհավորել է Փաշինյանին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում՝ այսպես կոչված տարած հաղթանակի կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը ընտրություններում հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման համար՝ մեր ժողովուրդների բարօրության համար», - գրել է նա սոցիալական ցանցերում։
Քվեարկության գործընթացը վերահսկել են տասներեք տեղական և ութ միջազգային ընտրությունների դիտորդական առաքելություններ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի և օտարերկրյա ընտրական մարմինների ներկայացուցիչներ։
Ընտրություններին մասնակցել են տասնութ քաղաքական ուժեր՝ 16 կուսակցություն և երկու դաշինք։ Հավելենք, որ մինչ այս պահը ԿԸՀ-ն հաշվարկել է միայն ձայների 68 տոկոսը: