Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ, և ՀՕՊ համակարգերը որսում են այն։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ, և ՀՕՊ համակարգերը աշխատում են սպառնալիքը որսալու ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ։
Հավելենք, որ գիշերը Իրանն ու Իսրայելը սկսել են հրթիռային հարվածներ հասցնել միմյանց: