Հետընտրական զարգացումներ լինելու են... Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է.
Սամվել Կարապետյանն ընդունում է, որ Հայաստանի գյուղերը քվեարկել են ՔՊ օգտին:
Բայց մյուս կողմից հայտարարում է ըստ էության, համակարգային, զանգվածային ընտրախախտման մասին: Ու ակնարկում, որ քաղաքներում, մասնավորապես Երևանում` թվերը, թերևս եփում են:
Ուժեղ Հայաստանն առավոտյան է այս հարցին անդրադառնալու:
Կարճատև ելույթը խելացի քայլ էր և շատ չուշացավ:
Ակնհայտ է, որ ի սկզբանէ Փաշինյանի կողմից փաստացիորեն արգելված հետընտրական զարգացումները թերևս լինելու են:
Փաշինյանն իշխանությունը ոչ մի պարագայում չի հանձնելու:
Իսկ դա նշանակում է, որ հիմա, մեծ հավանականությամբ, Հայաստանում կսկսկվեն մեծ գործընթացներ:
Խնդիրն այն է, որ Փաշինյանին սատարում են բոլորը. Արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը և իհարկե, բոլորից առավել` Ռուսաստանը:
Սամվել Կարապետյանին` միայն իր ընտրողը: