Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

ՄԻՊ-ն ամփոփում է Ազգային ժողովի ընտրությունների ընթացքի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները

Հունիսի 7-ին՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից՝ իրականացնելով ընտրական գործընթացի շրջանակում ՄԻՊ մանդատին վերաբերելի՝ ընտրելու իրավունքի իրացմանն առնչվող հարցերի մշտադիտարկում ու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներ: Այդ նպատակով Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հասցեագրված դիմում-բողոքներին արագ արձագանքում, քննարկում, հասցեագրում իրավասու մարմիններին՝ ընտրողների ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխավորման նպատակով:

Օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմում ընտրողի ընտրելու իրավունքի իրացման ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացվել է 112 հեռախոսազանգ։

Խնդիրների մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին, մի մասն էլ վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում։ ՄԻՊ մանդատին վերաբերելի 65 խնդրահարույց իրավիճակ Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Բազմաթիվ քաղաքացիների ՄԻՊ աշխատակազմն աջակցել է՝ տրամադրելով խորհրդատվություն ընտրական իրավունքի իրացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 510 հրապարակում։

Պաշտպանի աշխատակազմում ստացված ահազանգերը, ինչպես նաև ընտրական իրավունքի իրացմանն առնչվող խորհրդատվությունների հայցումները, հիմնականում, վերաբերել են ընտրողներին իրենց տեղամասային կենտրոնների մասին չծանուցելուն, տեղամասային ընտրական հանձնաժողովներ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացմանը, այլ համայնքի հաշվառում ունեցող կամ որևէ համայնքում հաշվառում չունեցող ընտրողների, տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների ընտրելու իրավունքի իրացմանը, ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող ընտրողի ընտրելու իրավունքի իրացմանը, քվեարկության օրն ընտրողի անձը հաստատող փաստաթղթի հետ կապված խնդիրներին (դեսպանությունում գտնվելը, կորցրած լինելը և այլն), անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում ընտրելու իրավունքի իրացման հնարավորությանը, ընտրական տեղամասերում քվեարկության մատչելիության ապահովմանը, տեխնիկական սարքավորումների կիրառման ընթացքում առաջացած խնդիրներին, շրջիկ արկղի միջոցով քվեարկությանը մասնակցելու հնարավորությանը, ազատությունից զրկված անձանց ընտրելու իրավունքի իրացմանը, օրվա ընթացքում քրեական վարույթների շրջանակներում իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ընտրելու իրավունքի իրացմանն առնչվող այլ հանգամանքների։

Բոլոր հանգամանքներն ուսումնասիրվել են և բոլոր դեպքերով տրվել են խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ պարզաբանումներ են ստացվել իրավասու մարմիններից։

Քվեարկության օրվա ընթացքում արդյունավետ և կառուցողական աշխատանք է իրականացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՆԳՆ ոստիկանության, ԱՆ Քրեակատարողական ծառայության, ԱՆ Պրոբացիայի ծառայության, Հակակոռուպցիոն կոմիտեի և իրավասու այլ մարմինների գործընկերների հետ։

ՄԻՊ մանդատին վերաբերելի՝ արձանագրված բոլոր խնդիրները կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին:

Մինչև քվեարկության օրը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, մշտադիտարկման այցեր են իրականացրել որպես մատչելի տեղամասային կենտրոններ հրապարակված՝ Երևանի և մարզերի մի շարք ընտրատեղամասեր՝ ուսումնասիրելու դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այցերին ներգրավվել են նաև հաշմանդամություն ունեցող անձինք: 

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ մատչելիությանը վերաբերելի միջազգային չափանիշների տեսանկյունից դիտարկված մի շարք ընտրատեղամասեր որոշ դեպքերում մասամբ են մատչելի եղել, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես մատչելի չեն եղել համշանդամություն ունեցող անձանց համար: Այսպես՝ տեղամասային կենտրոններում արձանագրվել են խնդիրներ՝ կապված թեքահարթակների լայնության և բարձրության անհամապատասխանության, երկկողմանի բազրիքների բացակայության, դռների շեմերի առկայության և այլ հարցերի հետ: Դիտարկված տեղամասային կենտրոններում սանհանգույցները հիմնականում մատչելի չեն եղել տեղաշարժման և տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց համար: Այս և հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքի իրացմանն առնչվող մի շարք այլ խնդիրների Պաշտպանը անդրադարձել է բազմիցս և առանցքային է համարում ոլորտում համակարգային լուծումների իրականացումը։

Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս կոչ է արել քաղաքական բոլոր ուժերին, նրանց ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և հանրային գործիչներին դադարեցնել վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսևորում, բացառել հասարակությունը բևեռացնող և լարվածությունը խորացնող խոսույթի տեսակները, իսկ քաղաքական պայքարը կառուցել բացառապես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Պաշտպանը կրկին ընդգծում է, որ ժողովրդավարական հասարակությունում քաղաքական մրցակցությունը պետք է հիմնված լինի գաղափարների, ծրագրերի և հանրությանը հուզող խնդիրների շուրջ բովանդակային քննարկումների վրա։ Մինչդեռ՝ ամենօրյա ռեժիմով արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվել է փոխադարձ վիրավորանքի, թշնամանքի, անհանդուրժողականության և հանրային պառակտման, պիտակավորող, ոչ զգայուն, խտրական և ատելության խոսքի տարածման վտանգավոր դաշտ, ինչն անթույլատրելի է։

Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ և չի կարող օգտագործվել այլոց արժանապատվությունը նվաստացնելու, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն տարածելու, բռնություն քարոզելու նպատակով։ Հակառակ իրավիճակը հանգեցնում է նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտի ամբողջական ձևախեղման։ Անահիտ Մանասյանը շեշտում է, որ այս արատավոր երևույթի հաղթահարումը պետք է լինի մարդու իրավունքների համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն առաջնահերթություն։

Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար անդրադարձել է ընտրական գործընթացների համատեքստում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման հարցին։ Պաշտպանն ընդգծում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմիններն իրենց հանրային հաղորդակցությունը պետք է իրականացնեն առավել զգայուն եղանակով` նպատակ ունենալով բացառել որևէ հանրային ընկալում, որ իրավական գործիքները կարող են կիրառվել այս կամ այն քաղաքական ուժի կամ դերակատարի դեմ/օգտին կամ որ այդ գործիքները նախընտրական գործընթացներում կարող են կիրառվել որպես տարբեր դերակատարների ճնշման միջոց: Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում այս առումով համակարգային բարեփոխումների իրականացումը։

Պաշտպանը ընտրական գործընթացների շրջանակում պարբերաբար անդրադարձել է նաև այն հարցին, որ իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում քրեական վարույթների շրջանակում ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների երաշխավորումը, այդ իրավունքների մասին անձին իրազեկելը, մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների ապահովումը, իրավաբանական օգնություն ստանալու անխոչընդոտ իրացումը և այլն:  Ընթացիկ ընտրական գործընթացների շրջանակում ՄԻՊ հաստատությունը դիմում-բողոքներ է ստացել նաև նշված հարցերի առնչությամբ։ Խնդիրների մի մասը հընթացս ստացել է լուծում, Պաշտպանի վարույթում գտնվող մյուս հարցերի առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել նաև կալանքի կիրառման մեծաքանակության խնդիրն ու այն հանգամանքը, որ համակարգային առումով հարցը շարունակում է մնալ խնդրահարույց։ Պաշտպանն առաջնահերթ է համարում ոլորտային լուրջ բարեփոխումների իրականացումը, ինչն առաջնահերթ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի դիտանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են նաև զանգվածային լրատվության միջոցների անխոչընդոտ գործունեության երաշխավորմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ «Արմատ մեդիա» լրատվամիջոցում իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ հրապարակումները: Դրանց իրավական հիմքերի և ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմնիններից։

Նկատի ունենալով խոսքի և լրատվական գործունեության ազատության կարևորությունը ժողովրդավարական պետության ամրապնդման տեսանկյունից` հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։

Մարդու իրավունքների պաշտպանը ինչպես վերը նշված, այնպես էլ ընտրական գործընթացի շրջանակում արձանագրված մարդու իրավունքներին վերաբերելի մյուս խնդիրները շարունակելու է հասցեավորել ըստ իրավասության։ Դրա հետ մեկտեղ, առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ գործադրվելու է ՄԻՊ մանդատի ողջ գործիքակազմը, ներառյալ՝ մարդու իրավունքների կրթության և իրավունքների խթանման գործառույթի համատեքստում։