ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարաված տվյալները չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները, ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ կայքի համակարգն անում է, հարյուրերոդականով հաշվարկած կլորացնում է, այդ իսկ պատճառով որոշակի տարբերություն է լինում հազարերորդական մակարդակում»,- հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփելով՝ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա հրապարակեց նախնական արդյունքները՝ նշելով, որ դեռ կա հաշվարկի, ճշգրտման հնարավարություն կա։
Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 507 հազար 216, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 477 հազար 736՝ ընտրողների 58,94 տոկոսը։
Վահագն Հովակիմյանի հրապարակած տվյալներով՝
«Քաղաքացիական պայմանագիր»՝ 727 հազար 827 հազար՝ 49, 825 տոկոս
«Ուժեղ Հայաստան»՝ 340 հազար 88՝ 23,281 տոկոս
«Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113՝ 9, 934 տոկոս
«Բարգավաճ Հայաստան»՝ 58 հազար 378՝ 3,996 տոկոս
Ընտրական շեմը հաղթահարելու համար ԲՀԿ-ին անհրաժեշտ էր 4 տոկոս։
Ընտրություններին մասնակցել է 16 կուսակցություն և 2 դաշինք։
ԿԸՀ կայքի արդյունքները՝