ԻՀՊԿ-ն հարձակվել է Հայֆայի նավթաքիմիական գործարանների վրա. Իսրայելը հարվածել է Թեհրանի համալսարանին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի Հայֆա քաղաքում գտնվող նավթաքիմիական օբյեկտների վրա հրթիռային հարվածի մասին։
Թեհրանը պնդում է, որ հարձակումը պատասխան էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի նավթաքիմիական օբյեկտներից մեկին հասցված հարվածին։
Իսրայելի պաշտպանության ուժերը հարված են հասցրել Թեհրանի Աերոտիեզերական համալսարանին, հաղորդում է իսրայելական Channel 12-ը։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի ռազմավարական պաշտպանական համակարգերին, հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի քարտուղարի գրասենյակը։
Իսրայելի բանակը պնդում է, որ այսօրվա ավիահարվածի արդյունքում վերացվել են այդ համակարգերը: