Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Բելգիայի փոխվարչապետ, երկրի արտաքին ու եվրոպական գործերի և զարգացման համագործակցության նախարար Մաքսիմ Պրևոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված ուղերձում շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ժողովրդավարությանը հավատարիմ մնալու հանձնառությունը հաստատելու համար:
Այս մասին նա նշել է X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ:
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարական գործընթացներին ակտիվ մասնակցության համար։ Չնայած ճնշումներին և միջամտություններին, նրանք վերահաստատեցին իրենց հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին։ Հուսով ենք, այս նոր մանդատը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի հետ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը և հանուն խաղաղ ապագայի համատեղ աշխատանքին»,- նշել է Մաքսիմ Պրևոն: