Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ Հայաստանն ընտրել է արևմտամետ ուղի․ Լեհաստանի ԱԳ նախարար
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով։
«Երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանը ընտրել է արևմտամետ ուղի։ Լեհաստանը ակնկալում է շարունակել Հայաստանի հետ հետագա համագործակցությունը։ Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին, որոնք ձեզ ավելի են մոտեցնում Եվրոպային»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է նա։