Իրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները
Իրանում հանվել են երկրի օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։
«Անվտանգ պայմանների ապահովումից և համապատասխան գերատեսչությունների հետ անհրաժեշտ համակարգումներից հետո թռիչքների սահմանափակումները հանվել են, և երկրի ավիացիոն գործունեությունը, ըստ հաստատված ծրագրի, աստիճանաբար վերադառնում է բնականոն աշխատանքային ռեժիմի», – նշվում է հայտարարության մեջ։