Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի. կան հարյուրավոր վիրավորներ
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած 7.8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը 32-ից հասել է 37-ի:
Այս մասին հաղորդում է տեղական GMA News հեռուստաալիքը:
Երկրի քաղաքացիական պաշտպանության գրասենյակի տվյալներով՝ 456 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնցից չորսը դեռևս անհետ կորած են համարվում։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ Մինդանաո կղզում վնասվել է մոտ 1900 կառույց, այդ թվում՝ կրթական հաստատություններ, բժշկական հաստատություններ և բնակելի շենքեր։ Դրանցից մոտ 1500-ը լիովին ավերվել են աղետի հետևանքով։ Երկրաշարժերից վնասվել է նաև Ջեներալ Սանտոսի միջազգային օդանավակայանը, ինչը հանգեցրել է չվերթների չեղարկման։