Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդից լաբորատոր հաստատված մահացությունների թիվը հասել է 101-ի։
Այս մասին հայտարարել է աֆրիկյան երկրի առողջապահության նախարարությունը։
Բռնկման ընթացքում վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 550-ի։
Նախորդ օրը այդ թիվը կազմել է 91 մահ և 515 վարակ։
Արտերկրից բժշկական մասնագետներ են սկսել ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն՝ Էբոլայի տարածման դեմ պայքարում օգնելու համար։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կապի և լրատվամիջոցների նախարար Պատրիկ Մուայայի Կատեմբվեի խոսքով՝ չինացի բժշկական փորձագետների մի խումբ վայրէջք է կատարել մայրաքաղաք Կինշասայում։
Էբոլայի ներկայիս բռնկումը սկսվել է անցյալ ամիս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում։ Մասնագետները զգուշացնում են, որ այն կարող է դառնալ վերջին տասնամյակների ամենավտանգավոր վիրուսներից մեկը: