ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրության կապակցությամբ։ Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին՝ խաղաղության հասնելու նրանց ձգտման գործում։ Մենք հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացումը։
Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար», - ասվում է ուղերձում։