Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Մամուլ

Ինչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ հաղթանակը միայն քաղաքական ուժի հաղթանակ չէր։ Սա նաև քաղաքական ոճի, քարոզչական մեթոդների, հասարակական տրամադրությունների և արժեքային ընտրության հաղթանակ էր։ Ընտրությունները ցույց տվեցին, թե ինչն է այսօր առավել ազդեցիկ աշխատում հայկական քաղաքական իրականության մեջ և ինչ ուղերձներ են առավել արդյունավետ հասնում ընտրողին։

ArmLur.am-ը արձանագրել է, որ առաջին հերթին հաղթեց Նիկոլ Փաշինյանը՝ որպես անհատ քաղաքական գործիչ, ոչ այնքան ՔՊ-ն, որքան հենց Փաշինյանը։ Քարոզարշավի հիմնական դեմքը նա էր։ Ինքն էր խոսում, ինքն էր համոզում, ինքն էր վերցնում քաղաքական հարվածները, ինքն էր դառնում քննադատության գլխավոր թիրախը, ինքն էր մտնում ամենօրյա քաղաքական պայքարի մեջ և անմիջական շփվում քաղաքացիների հետ։ Քարոզարշավն ամբողջությամբ կառուցված էր նրա անձի շուրջ, և արդյունքը ցույց տվեց, որ այդ մարտավարությունն աշխատեց։

Հաղթեց նաև Նիկոլ Փաշինյանի աշխատասիրությունն ու քարոզչական հմտությունը։ Մինչ բազմաթիվ քաղաքական ուժեր քարոզարշավն սկսում էին օրվա երկրորդ կեսից, Փաշինյանը վաղ առավոտից արդեն մարզերում էր իր ուրախ ավտոբուսով, հանդիպումների մեջ էր, աշխատում էր քաղաքացիների հետ։ Անձրևը, ցուրտը կամ շոգը նրա համար քարոզչությունը դադարեցնելու պատճառ չէին դառնում։ Մինչդեռ շատ մրցակիցներ այդ առումով զիջում էին նրան։

ArmLur.am-ը արձանագրում է, որ այս ընտրություններում հաղթեց նաև քաղաքական կոշտ, անընդունելի բառապաշարը։ Տարիներ շարունակ հանրային ու քաղաքական շրջանակներում քննադատության արժանացած խոսույթը՝ «բռնել», «կզացնել», «պատերով տալ», «ասֆալտին փռել» և նմանատիպ արտահայտությունները, ոչ միայն չվնասեցին Փաշինյանի վարկանիշին, այլ, փաստորեն, դարձան նրա քաղաքական կապիտալի մի մասը։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հասարակության զգալի հատվածի համար նման հռետորաբանությունը պահանջված է։ Սա, թերևս, այս ընտրությունների ամենաուշագրավ քաղաքական եզրակացություններից մեկն է։

Միաժամանակ ArmLur.am-ը արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով հաղթեց նաև պոպուլիզմը, ֆեյքը և քաղաքական անպատասխանատվությունը։ Նրա բազմաթիվ հայտարարություններ հիմնված էին իրականությանը չհամապատասխանող պնդումների և չափազանցված գնահատականների վրա։ Սակայն նա կարողացավ այդ ուղերձները ներկայացնել հասարակության համար ընկալելի և ազդեցիկ ձևով՝ քաղաքական արդյունավետության տեսանկյունից ստանալով ցանկալի արդյունքը։ Ասում էր խաղաղություն, բայց խաղաղության մյուս կողմը մեր երկիրը համարում է իրենը, օկուպացրել է մեր տարածքները և չի վերադարձնում մեր գերիներին։ Փաշինյանն ասում էր տնտեսական անկախություն, բայց բոլոր գործարարները վախի մեջ են՝ սխալ բան չանեն, որ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի նման ունեզրկման առաջ չկանգնեն։ Ասում էր խոսքի ազատություն, բայց իրեն հակաճառողները, քննադատները բանտերում են՝ մի մասը՝ SMS-ային ցուցումներով։ Ասում էր ժողովրդավարություն, բայց մենիշխանություն է մեր երկրում։

Եվ այս առումով պետք է նկատել, որ այս ընտրություններում հաղթեց նաև վարչական ռեսուրսը և ուժային համակարգի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ ուժային կառույցները դեռևս նոյեմբեր ամսից սկսել էին հատուկ ուշադրության տակ պահել հիմնականում երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը։ Ընդդիմադիր շրջանակներում համոզված են, որ ողջ ուժային բլոկն այս ընտրությունների ընթացքում գործել է աննախադեպ քաղաքականացված և ուղղորդված պայմաններում։ Ռեպրեսիաները, որոնք կիրառվեցին այս ընտրություններում, տարբեր գնահատականներով, չեն կիրառվել անգամ ամենամերժելի իշխանությունների օրոք։

ArmLur.am-ը արձանագրում է նաև, որ ակնհայտորեն այս ընտրություններում հաղթեցին հակառուսական տրամադրությունները և եվրոպական ուղղությունը։ Ընտրողների զգալի մասը նախընտրեց այն քաղաքական ուղեգիծը, որը կապվում է Եվրոպայի հետ՝ մերժելով ռուսական ազդեցության խորացման հեռանկարը։ Սա այն քաղաքական ուղերձն է, որը դժվար է անտեսել նաև Մոսկվայում։

Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում էր տնտեսական կամ այլ լծակների միջոցով ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա, ապա արդյունքը, ըստ էության, հակառակը եղավ։ Տնտեսական ճնշումները և ռեպրեսիվ ընկալվող քայլերը ոչ թե ուժեղացրին ռուսամետ տրամադրությունները, այլ նպաստեցին եվրոպական ուղղության նկատմամբ հանրային համակրանքի աճին։ Հռոմում սուրճ խմելու հեռանկարն ավելի պայծառ թվաց ՀՀ քաղաքացուն, քան ռուսական դարավոր եղբայրությունը։

Այսպիսով, ընտրություններում հաղթեց Նիկոլ Փաշինյանը, հաղթեց նրա մերժելի աշխատաոճը, հաղթեց կոշտ և հաճախ ագրեսիվ քաղաքական լեզուն, հաղթեցին վարչական ռեսուրսներն ու եվրոպական ուղղության օգտին ձևավորված հասարակական տրամադրությունները։ Իսկ պարտված կողմերի համար առաջիկա օրերը լինելու են ոչ թե հայտարարությունների, այլ խորքային վերագնահատումների և եզրակացությունների շրջան. ինչո՞ւ պարտվեց ընդդիմությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: