Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի անելիքների և քայլերի հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ
Տիգրան Աբրահամյանը գրել է.
Անխոս, բարդ վիճակ է այն ընդդիմադիր ուժերի համար, որոնք ընտրություններում հաղթանակ չեն ապահովել, սակայն մուտք են գործել խորհրդարան:
Հանրային սպասումներն ու արձագանքները ընտրական գործընթացում ընկալելի են. հասկանալի է նաև մարդկանց մեծ հիասթափությունը:
Հատկապես այս հանգրվանային իրավիճակում քաղաքական ուժերն ու առաջնորդները պետք է առաջնորդվեն սառը դատողությամբ և քայլերի հստակ հաջորդականությամբ:
Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների և քայլերի հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ: