Կինոն նոր է սկսվում. ձեր ցավը տանեմ, տեր կանգնեք ձեր ձայներին, մանդատները վերցրեք ու շատ արագ վայր դրեք. Ռուբեն Մխիթարյան
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ըԿեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս. ԳՇ պետԱնհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է ՓաշինյանինԵմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել ԻսրայելինԻնչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Գնում է ձայների վերահաշվարկ. սպասում ենք ԲՀԿ-ի տարբերակին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի անելիքների և քայլերի հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբԽարկովի մարզում ռուսական օդուժի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ. կան վիրավորներԵրբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ»Նորից խլեցին սպասված երջանկությունը... նույն ցավն էր, նույն խեղդող անզորությունը, ինչ զգացել ու ապրել եմ նոյեմբերի 9-ին... ամաչում եմ, որովհետև դեռ չի հաղթել արդարությունը, դեռ պատասխան չեն տվել նրանք. զոհվածի մոր գրառումը՝ ընտրություններից հետոԻնչ է իրականում տեղի ունեցել ԿիրանցումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի. կան հարյուրավոր վիրավորներՊայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»Ինչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ»Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա. «Հրապարակ»«Մեր ձայները գրվել են ԴՕԿ-ի դիմաց». Ալեքսանյանի խոսքով, ՔՊ-ի ձայները կավելանան 650-ով՝ ԲՀԿ-ի հրապարակած ցուցակի «շնորհիվ»Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ»Բոլոր խնդիրների վերաբերյալ շարունակելու ենք բարձրաձայնել և պահանջել դրանց ամբողջական ուսումնասիրությունն ու շտկումը․ ՏոնոյանՀամար մեկ է տրվել». «Հրապարակ»Գաբրիել Չեմբերջյանը դատի է տվել ԱՄԻՕ բանկին. 288 մլն դրամի փոխանցման օրինականության հետքերով. «Ժողովուրդ»Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ»Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ինՌեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներիցՀԱՊԿ–ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերըԲՀԿ-ն հայտարարում է՝ արձանագրված բացթողումները ազդել են ընտրությունների արդյունքների վրաԱրտակարգ դեպք՝ Երևանում․ Բուզանդում հաստաբուն ծառը արմատից պոկվել է24 ժամ ջուր չի լինիԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններինԵվրասիական տնտեսական միությունը պատրաստվում է նվազեցնել ռոումինգի ծախսերըԻրանի ԱԳ նախարարը հայերեն ուղերձով շնորհավորել է ՓաշինյանինԻրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումներըԵՄ-ն շարունակելու է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. Կոշտայի հայտարարությունըԺողովուրդը վերահաստատել է վստահությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ․ Իրանի նախագահԷրդողանը փակ ձևաչափով ընդունել է հայոց պատրիարք Սահակ ՄաշալյանինՊետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. ՄելիքյանԱդրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունըԵԱՏՄ-ում պարենային ինքնաբավության մակարդակը հասել է 94 տոկոսի. Ալեքսեյ ՕվերչուկՍպերցյանը ՌՊԼ-ում բացարձակ առաջատար է դարձել կարևոր ցուցանիշովԱլեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի ԵվրոպաԲաքուն անհանգստացած է՝ ՔՊ-ն Հայաստանի սահմանադրությունը չի կարող փոխել. Վարդան ՈսկանյանԻսրայելը և Իրանը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը. Թրամփ
Հասարակություն

Նորից խլեցին սպասված երջանկությունը... նույն ցավն էր, նույն խեղդող անզորությունը, ինչ զգացել ու ապրել եմ նոյեմբերի 9-ին... ամաչում եմ, որովհետև դեռ չի հաղթել արդարությունը, դեռ պատասխան չեն տվել նրանք. զոհվածի մոր գրառումը՝ ընտրություններից հետո

44-օրյա պատերազմում զոհված հերոս  Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Այս օրվան այնքան էի սպասել։ Անհամբեր սպասում էի, որ առավոտը դեռ չլուսացած վազեմ մոտդ, կանգնեմ քո առաջ ու այսքան տարիներից հետո առաջին անգամ մի փոքր թեթևացած շունչ քաշեմ։ Բայց ավա՜ղ, տղես, նորից զրկեցին ինձ այդ երջանկությունից։
 
Այսօր այս վեց տարվա մեջ առաջին անգամ ժպիտ պիտի լիներ դեմքիս։ Ուրախ վազելով պիտի գայի մոտդ, այսքան տարի հետո պիտի ուղիղ նայեի աչքերիդ ու գլուխս ամոթից չկախեի։ Բայց այդ օրը չբացվեց, տղես։ Նորից խլեցին այդ սպասված երջանկությունը։
 
Այսօր ամբողջ օրս լացով անցավ։ Նույն ապրումներն էին, երբ զանգեցին ու ասացին՝ ԴՆԹ-ն համընկել է։ Նույն ցավն էր, նույն խեղդող անզորությունը, ինչ զգացել ու ապրել եմ նոյեմբերի 9-ին։
 
Ոնց գամ մոտդ, տղես... Գամ ի՞նչ ասեմ քեզ։ Որ դու չկաս, իսկ ես դեռ ապրո՞ւմ եմ։ Որ քեզ գիտակցաբար տարան զոհաբերության, որ քո մասունքներն անարգվեցին, որ քո փառքի անկյունն էլ իջեցրին։ Որ քո արյամբ պահված, քո կյանքի գնով պաշտպանված Արցախը հանձնեցին։ Որ քեզ սպանողների հետ այսօր առևտուր են անում, նրանց հյուրասիրում են, իսկ ես ոչինչ չեմ կարողանում անել՝ միայն անզորությունից ու անճարությունից ներսից մեռնում եմ ամեն օր։
 
Տղես, արդեն վախենում եմ։ Վախենում եմ, որ երբ հանդիպենք, խոստումս կատարած չլինեմ։ Որ քեզ կյանքից զրկողներին պատասխանատվության ենթարկած չլինեմ։ Վախենում եմ, որ աչքերիդ նայելու ուժ չունենամ։
Ախր ուզում եմ այդ դատաստանը տեսնել, ուզում եմ արդարությունը հաղթած տեսնել, որ գոնե մի փոքր կարողանամ արդարացնել քեզնից հետո ապրածս յուրաքանչյուր օրը։
 
Ներիր, տղես, ապրածս ամեն վայրկյանի համար։ Ներիր անզորությանս համար, որ ոչինչ չեմ կարողանում փոխել։ Ներիր, որ երբեմն ամաչում եմ մոտդ գալ։
 
Ամաչում եմ, որովհետև դեռ չի հաղթել արդարությունը։ Ամաչում եմ, որովհետև դեռ պատասխան չեն տվել նրանք, ովքեր ձեզանից խլեցին կյանքը։ Բայց հավատա, տղես, ձեզ չեն մոռացել։ Ձեր հիշատակը մեր սրտերում է, իսկ ձեր հանդեպ պարտքը՝ մեր խղճի մեջ։
 
Չկորցնենք հայ լինելու պատիվը, որովհետև դուք ձեր կյանքով պահեցիք այն, իսկ մենք պարտավոր ենք արժանի լինել ձեր հիշատակին։