Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմ տանող կամրջին
Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Չոնհար կամրջի վրա, որը միացնում է Ղրիմը Խերսոնի մարզի հետ: Կամուրջը վնասվել է և ժամանակավորապես փակվել է երթևեկության համար:
Այս մասին հայտնել է Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոյը:
Նրա խոսքով՝ կամրջին մոտենալիս հակաօդային պաշտպանությունը խոցել է ավելի քան 20 անօդաչու թռչող սարք: Հարձակմանը մասնակցած անօդաչու թռչող սարքերի քանակը անհայտ է։
Վերջին անգամ ուկրաինական ուժերը Չոնհար կամրջին հարվածել են հունիսի 7-ին: Այնուհետև, անվտանգության նկատառումներից ելնելով, Ղրիմի և Խերսոնի մարզի սահմանին գտնվող Ջանկոյ անցակետով երթևեկությունը ժամանակավորապես փակվել է։