Վաշինգտոնը շատ մոտ է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի հասնելուն. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը խոստովանեց, որ Իրանի հետ համաձայնության կարելի է հասնել հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մի քանի ամսվա ընթացքում, բայց անկասկած այն կկնքվի մինչև Միացյալ Նահանգներում կայանալիք միջանկյալ ընտրությունները։
CBS-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Վաշինգտոնը շատ մոտ է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի հասնելուն։
«Այս պահին ես զգում եմ, որ մենք գտնվում ենք այնպիսի դիրքում, որը կարող է տնտեսապես օգուտ բերել Միացյալ Նահանգներին և իսկապես լուծել Իրանի միջուկային ծրագրի խնդիրը՝ ոչ միայն հիմա, ոչ միայն Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում, այլև երկարաժամկետ հեռանկարում, որպեսզի իմ երեխաները մեծանալիս կարողանան ասել. «Իրանը միջուկային զենք չի ունենա», - ընդգծեց նա։
Մեկնաբանելով բանակցությունների ընթացքը՝ փոխնախագահը նշեց, որ չի կարծում, որ իրանական կողմը «քթից բռնած տանում է Միացյալ Նահանգներին», ընդգծելով, որ Թրամփի վարչակազմը հենվում է իր սեփական բանակցային մեխանիզմների և ճնշման գործիքների վրա։