Կրեմլը չի սպասում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում. Պեսկով
Կրեմլը չի սպասում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում մինչև Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը:
Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը սպասվում է հունիսի 14-ին։
«Հետևաբար, իհարկե, մինչև ընտրությունների ավարտը, Հայաստանի վարչապետը զբաղված է երկրի ներսում այս գործընթացներով։ Այնուհետև, կախված այս նախընտրական իրավիճակի վերջնական արդյունքից, մենք կորոշենք երկկողմ մակարդակով հանդիպում անցկացնել», - բացատրել է Պեսկովը։