Վանդալիզմ Գյումրիում․ անհայտ անձինք «Մայր Հայաստան» հուշահամալիրի ոսկեգույն տառերը պոկել, նետել են աղբամանը
Հունիսի 10-ի լույս գիշերը անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Նրանք պոկել ու գողացել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը։
Կողոպուտը պատահաբար հայտնաբերել են Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր վաղ առավոտյան տարածքում խոտհնձման և կանաչապատման աշխատանքներ են իրականացրել։