Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. Լավրով
Մամուլ

«Հրապարակ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները․ ընդդիմությունը բախտորոշ ընտրության առջև է

«Հրապարակ» թերթը գրում է․

«Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական թիվ մեկ օրակարգային հարցը ընդդիմության՝ մանդատներ վերցնել-չվերցնելու հարցն է։ Ֆեյսբուքյան ակտիվ հանրույթը մի քանի օր ագրեսիվ ու կոշտ պահանջներ է հնչեցնում՝ խորհրդարան անցած երկու ուժի առաջնորդներին ուղղված, Սամվել Կարապետյանից ու Ռոբերտ Քոչարյանից պահանջում է չվերցնել մանդատները, չլեգիտիմացնել, իրենց իսկ բնորոշմամբ՝ կեղծիքներով անցած ընտրությունները, չդառնալ Ալիեւի պահանջները կատարող խորհրդարանի մաս եւ այլն, անգամ հոխորտում են, թե իրենք դրա համար քվե չեն տվել ընդդիմությանը։

Ընդդիմության շարքերում, կարելի է ասել, քար լռություն է, մեկ-երկու հերթապահ հայտարարություն, որ ԿԸՀ հրապարակած տվյալները չեն արտացոլում իրականությունը, եւ հետամուտ են լինելու խախտումները բացահայտելուն, ուրիշ ոչինչ։ Տեղեկություններ կան, որ ընտրություններից հետո ընդդիմադիր թիմերը պարբերաբար համատեղ քննարկումներ են ունենում՝ մանդատներ վերցնել-չվերցնելու նպատակահարմարության հարցով, վստահեցնում են, որ համատեղ ու միասնական դիրքորոշում է կայացվելու վերցնել-չվերցնելու հարցում, և սպասում են ԲՀԿ-ի հարցի լուծմանը. եթե Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը վերահաշվարկի արդյունքում այնուամենայնիվ անցնի խորհրդարան, ապա ընդդիմության շարքերում հակված են վերցնել մանդատները, քանի որ Փաշինյանի իշխանությունն այդ պարագայում զրկվում է 3/5-ի մեծամասնությունից, ինչը նրան կզրկի սահմանադրական օրենքներն ու անկախ մարմինները միանձնյա ձեւավորելու հնարավորությունից։

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանն իր լայվում ըստ էության խոսեց այդ մասին․ սպասում են ձայների վերահաշվարկի արդյունքներին, որպեսզի հասկանան՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմտնի՞ Ազգային ժողով, թե՝ ոչ, որից հետո հանդես կգան հայտարարությամբ: «Վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողով մտնո՞ւմ է, թե՞ չէ: Կհասկանանք՝ Ազգային ժողովում հնարավորություն կունենա՞ գլխավոր դատախազ եւ այլ պաշտոնյաներ ընտրելու ժամանակ ընդդիմությունն իր խոսքն ասի, որից հետո պարզ կլինի՝ ԱԺ-ն կունենա գործիքակազմ` դեմ կանգնելու ապօրինություններին, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել: ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց Կարապետյանը եւ հավելեց. «Եթե կարողացանք այնպես անենք, որ դատարանների նախագահներ նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, հավասարակշռելու է, եւ քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել: Եթե տեսնենք, որ արդյունք չի լինելու, հանդես կգանք հայտարարությամբ»: Խոսելով իշխանափոխության հնարավոր ուղիների մասին՝ Կարապետյանը նշել է 2 տարբերակ․ ընտրություններ եւ սահմանադրական ճանապարհով փողոցային պայքար։

«Փողոցային պայքարի արդյունքում պետք է ԱԺ պատգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին: Այսօր պատմականորեն ընդամենը 8 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը: Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ»,- նշեց Նարեկ Կարապետյանը:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի կարծիքով, նոր ձեւավորվող խորհրդարանն էականորեն տարբերվելու է նախորդներից, հատկապես՝ եթե ԲՀԿ-ի մուտքն էլ ապահովվի այնտեղ, ուստի, իր խոսքով, ճիշտը մանդատները վերցնելն է․ «Քաղաքական նպատակահարմարության առումով գնահատական տալ չեմ կարող, բայց մասնագիտական կարծիքս այն է, որ իմաստ ունի մանդատները վերցնել, մանավանդ՝ երբ ԲՀԿ-ն անցնում է։ Քանի որ այդ պարագայում այս իշխանությունը զրկվում է բազում գործիքներից՝ սահմանադրական օրենքներ ընդունելու, մարմիններ ձեւավորելու տեսանկյունից։ Իհարկե, կարելի է քննարկել, որ հետագայում կարող են մարդ գողանալ, փորձել իրավիճակ փոխել, բայց որ իրավիճակն այն է, որ իրենք չեն կարողանալու առանցքային պաշտոններում մարդ նշանակել, սահմանադրական օրենքներ փոփոխել, փոխում է իրավիճակը։ Եթե այս պատկերն ունենայինք 2021 թվականից հետո, ապա այս իրավիճակը չէինք ունենա․ ե՛ւ դատական համակարգի ողնաշարը ջարդելը, և՛ ՍԴ-ի դեմ գործընթացը, և՛ ընտրական հանձնաժողովների ձեւավորումը չէին կարող անել։ Հիմա եթե գործիքը ստեղծվում է և հնարավորություն է տալիս գոնե մյուս համապետական ընտրությունների համար կիրառել, ապա պետք է օգտվել դրանից՝ անկախ նրանից, թե ԱԺ-ում քաղաքական բովանդակությունը ողջունելի կլինի, թե խնդրահարույց»։

Հովհաննես Խուդոյանը, պատասխանելով այն պնդումներին, որ Փաշինյանին ոչինչ չի խանգարի գլխավոր դատախազի տեղապահ կամ Վերաքննիչ դատարանի նախագահի պարտականությունները կատարող նշանակել, որոնք մինչեւ իր իշխանության վերջը կարող են ԺՊ-ի կարգավիճակում աշխատել, ասաց, որ ժամանակավոր պաշտոնակատար կարելի է նշանակել միայն գլխավոր դատախազի դեպքում, մյուս պաշտոնների պարագայում ներկայիս օրենսդրությունը չի տալիս նման հնարավորություն։ «Կոլեգիալ մարմինների պարագայում կլինի ՍԴ, ԿԸՀ եւ այլն, այդ տարբերակը՝ ԺՊ-ի ինստիտուտը չի աշխատելու։ Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ մանդատները վերցնելն անհրաժեշտ է նաեւ այն պատճառով, որ ԸԸՀ-ներում ներկայություն ապահովեն։ Եթե պատկերացնենք, որ հաջորդ ընտրություններում ընտրատեղամասերը բացառապես իշխանականներից են կազմված, ապա կարելի է հավերժ մոռանալ իշխանափոխության մասին»,- ասաց Խուդոյանը` հավելելով, որ, ի վերջո, Վրաստանի օրինակը մեզ ցույց տվեց, թե որքան անօգուտ է այդ ճանապարհով գնալը․ «Սահմանադրական, օրենսդրական առումով մանդատներից հրաժարվելը որեւէ խոչընդոտ չի առաջացնելու ՔՊ-ի համար։ Եվ, ի վերջո, ինչպես Արամ Օրբելյանն է իր այս թեմայով հարցազրույցում նշել` եթե ընդդիմությունը չգնա պառլամենտ, ոչինչ չի խանգարի Նիկոլ Փաշինյանին հայտարարելու, որ մենք հարյուր տոկոսանոց մեծամասնություն ունենք»։ 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում