Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. Լավրով
Մամուլ

«Փաստ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ինտենսիվ քննարկման թեմա դարձավ ընդդիմության կողմից մանդատները վերցնել-չվերցնելու հարցը: Ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած մի շարք խախտումներից և վարչական ռեսուրսի կիրառումից հետո խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը, մասնավորապես՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստանը» դաշինքները, ներկա պահին քննարկում են ամենատարբեր սցենարներ, այդ թվում՝ մանդատներից հրաժարվելու տարբերակը։ Բայց այստեղ կա մի քանի նրբերանգ, որոնք չի կարելի անտեսել

Հայաստանում և, առհասարակ, աշխարհում որևիցե լուրջ քաղաքական ուժ ընտրությունների չի մասնակցում ընդդիմություն դառնալու համար, սակայն դա չի ենթադրում, որ չհաղթելու դեպքում այդ բոլոր ուժերը պետք է անմիջապես հրաժարվեն մանդատից։

Եկեք գնահատենք պարզ՝ արդյո՞ք ընդդիմությունը պետք է վերցնի մանդատը, թե ոչ՝ պատասխանելով մի քանի հարցի:

Արդյո՞ք մանդատ չվերցնելով՝ ընդդիմությունը վնասում է Փաշինյանին և հարցականի տակ դնում նրա լեգիտիմությունը։ Պատասխան՝ միանշանակ ոչ։ Թվում է՝ ընդդիմության կողմից մանդատ չվերցնելը հարված է Փաշինյանի կառավարությանը՝ կարծես ցույց տալով, որ համակարգը ճգնաժամի մեջ է, սակայն այդ դեպքում Փաշինյանը խորհրդարանում «հպարտ միայնության մեջ» կարողանում է ցանկացած հարց լուծել ինքնուրույն՝ առանց ընդդիմության և որևիցե մեկի հետ հաշվի նստելու, առանց հակադրման։ Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, նա ունի ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունը, որոնք արդեն շնորհավորել են վերջինիս, ինչը հնարավորություն է ընձեռելու ցանկացած որոշման կամ գործողության մասով «թափ տալ» լեգիտիմությամբ և ժողովրդի մանդատով։

Ընդդիմությունը ավելի ուժեղ է լինելու մանդատո՞վ, թե՞ առանց մանդատի։ Եթե ընդդիմությունը չվերցնի մանդատը, ապա, բնականաբար, կարճաժամկետ ապագայում կարող է փողոց գեներացնել, սակայն այսօր՝ փողոցային պայքարի մի շարք անհաջող փորձերից հետո և բռնությունների աննախադեպ ալիքով պայմանավորված, պատրաստ չէ դուրս գալու արդյունավետ և հաղթական փողոցային պայքարի։ Այս պարագայում ընդդիմությունը պետք է քննարկի մանդատները վերցնելու և ինստիտուցիոնալ պայքար սկսելու հարցը՝ զրկելով Փաշինյանին խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն և ձայներ ունենալու հնարավորությունից, ինչպես նաև սահմանափակելով Փաշինյանի բացարձակ իշխանությունը՝ նշանակել մի շարք առանցքային պաշտոնյաների՝ գլխավոր դատախազին, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանի դատավորներին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին, Հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահին և անդամներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նաև խոհրդարանական ընդդիմությանը ավելի հեշտ կլինի համակարգել և չթույլատրել անկլավների, մասնավորապես՝ Տիգրանաշենի հանձնման, ինչպես նաև նոր Սահմանադրության ընդունման ու Անկախության հռչակագրի չեղարկման հարցը։

Սա՝ միևնույն ժամանակ չբացառելով փողոցային պայքարի տարբերակը, քանզի մեկը մյուսին ամենևին չեն խանգարում:

Խորհրդարան չանցած ընդդիմությունը չի կարող փոշիացնել իրեն բաժին հասած շուրջ 550 հազար ձայները: Այդքան մարդ քվե է տվել, ու չի կարող այդ քվեն կորչել: Իհարկե, դա բացառապես ընդդիմադիր ուժերի որոշելիքն է, ու նրանց ընտրողները նաև պետք է վստահեն: Այդպիսի որոշում կայացնելը չի կարող լինել «ոտքի վրա»՝ հատկապես, որ ընթանում է վերահաշվարկ, հայտարարվել է ՍԴ դիմելու մասին, ընդդիմադիր ուժերը ուսումնասիրություններ և քննարկումներ են իրականացնում, ինչպես հենց իրենք են ասել, և վերջապես՝ վերջնական արդյունքները դեռ չեն հայտարարվել, ու պարզ չէ ԱԺ-ի վերջնական կազմը: Այդուամենայնիվ, գերակշռող է կարծիքը, որ ընդդիմությունը պետք է գնա խորհրդարան՝ ինստիտուցիոնալ պայքար սկսելու համար, ինչպես դա արեց, օրինակ՝ այսօրվա իշխանություն դարձած Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի ընտրություններից հետո, երբ խորհրդարանական ընտրություններից հետո 7 տոկոս ձայն ստացած նորաթուխ ընդդիմությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և «Ելք» դաշինքի, վերցրեց մանդատները և սկսեց ինստիտուցիոնալ պայքարը՝ խորհրդարանական ամբիոնը և խորհրդարանային ընդդիմադիր ռեսուրսը օգտագործելով իշխանությունների դեմ պայքարի համար, որը հիմք հանդիսացավ ժամանակին փողոցային պայքար գեներացնելու և իշխանափոխություն անելու համար»։

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում