Տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրիում շատ փողոցներ վարորդների ու հետիոտների համար դարձրել էին անանցանելի (լուսանկարներ, տեսանյութ)
Երեկ՝ հունիսի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Կեսգիշերին մոտ տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրի քաղաքի որոշ փողոցներում անհարմարություններ են ստեղծել թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Անգամ կային փողոցներ, որտեղ կարկուտի և անձրևաջրերի բարձրությունը հասնում էր 40-50 սանտիմետրի։