Դեկանին աշխատանքից ազատել են` հայացքների պատճառով
Ամիսներ առաջ աշխատանքից ազատել են ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանին` ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Այս մասին գրում է Հրապարակը։
Բարսեղյանը ուսանողների շրջանում սիրված դեկան է եղել տարիներ շարունակ: Ուշագրավ է, որ նա մտերիմ հարաբերություններ է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, սակայն ԵՊՀ-ն այն աստիճան է ՔՊ-ականացվել, որ ռեկտորը պարզապես կատարող է դարձել` ինչ հրահանգում են, խելոք կատարում է, առանց ընդվզելու, և անգամ իր մտերիմներին չի կարողանում փրկել ՔՊ-ական հաշվեհարդարներից:
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ԺՊ է նշանակվել Մարինե Յաղուբյանը: