Կամրջի փլուզումից հետո երթևեկությունը կազմակերպվում է մեկ գոտիով«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է․ կան վնասված ավտոմեքենաներՋրամատակարարումը կդադարեցվի. հասցեներՌԴ քաղաքացին «Ford Mustang»-ով բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել էՆախազգուշացում․ հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներումՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվիԽաչը մեզ հիշեցնում է՝ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը. Հայր ՌուբենՔննարկվել են Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներըԱռաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտԱրմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբանՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը. Հայաստանը 107-րդ տեղում էՄԻՊ-ը մասնակցել է քրեակատարողական համակարգի գենդերազգայունության գնահատմանն առնչվող համաժողովինՌուսաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են նավագնացության հարցը ՀորմուզումԵԱՏՄ երկրներ ռուսական գյուղարդյունաբերական արտահանումն աճել է 28%-ովԲուլղարիան պատրաստակամ է ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ. Ռումեն Ռադևի ուղերձը13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորմանԱԱ-2026. Առաջին տուրի հանդիպումների խաղացանկն ու ժամանակացույցըԱղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսինՆիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ ՇարմազանովԲելգիան վերահաստատում է պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը ՌԴՎառելիքի լցակայանների շահագործումն առանց պահանջներին համապատասխանեցման կհանգեցնի պատասխանատվության․ ՆԳՆԴեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել. ՔաղաքագետՎեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումըԸնտանեկան բռնություն գործադրած անձանց վերահսկում կիրականացվի ՀայաստանումԳյումրու1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտՀակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունըԱմոթ է, երբ պետական մարմինը չի իմանում՝ չի կարող ներկայացնել զրպարտության հայցեր. Փաստաբանը՝ ԿԸՀ հայտարարության մասինԱդրբեջանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխումըԸնդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Դեկանին աշխատանքից ազատել են` հայացքների պատճառով Էդմոն, մատի ու մատանու արանքը մի մտի. քաղաքական տրյապկա ես, քեզ դրա նման էլ պահի, վեցնոց. Շարմազանով
Նույն մահացու ինքնավստահությունը․․․
Մարուքյանն էդպես էլ չկողմնորոշվեց՝ ում դռանն է ծառայում. Շիրազ Խաչատրյանը՝ Էդմոն Մարուքյանին
Ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը կբացառվի. նախագիծ
«Հավատացած եմ՝ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի». Էրդողանը շնորհավորեց ՓաշինյանինՀայաստանում անցկացված ընտրություններում եղել են բազմաթիվ սկզբունքային խախտումներ. ՌԴ ԿԸՀ նախագահՁեր վերընտրու.թյունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՓաշինյանինՎիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքըԻ՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ՝ ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը... Իվետա Տոնոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱդրբեջանը Հայաստան կուղարկի 17 վագոն դիզելային վառելիքԱկնկալում ենք ՀՀ-ի պաշտոնական իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատականը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն մասինՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է Շենգավիթի թաղապատերանից Սերգո Սարգսյանն ինձ ծեծեց, 16 տարեկանի վրա «նապադենի» արեց, ասեց՝ կսսկվես (տեսանյութ)Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրությունումԲացահայտվել է խանութից կատարված գողությունը․ նույն խումբը նախկինում էլ խանութներից գողություններ էր կատարել (տեսանյութ)Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունըՓաշինյանը հույս ունի, որ Պուտինը դեռ իրեն կշնորհավորիՀայերը որոշեցին գնալ ընտրատեղամաս և միջնամատ ցույց տալ Նիկոլին․ Արթուր Դանիելյան
ՊՆ սպա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հասարակություն

Խաչը մեզ հիշեցնում է՝ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը. Հայր Ռուբեն

ՄԱՍՅԱՑՈՏՆԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՌՈՒԲԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ
4-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ.

«Այսօր եղեւ փրկութիւն տանս այսմիկ»։

«Այսօր փրկություն եկավ այս տան վրա» (Ղուկ. 19։9)
Սիրելի՛ ուխտավոր ժողովուրդ,
սիրելի՛ հոգևոր հայրեր,
Արարատ քաղաքի բարեպաշտ զավակներ,
 
Շնորհառատ և հիշարժան օր է այսօր մեր քաղաքի հոգևոր տարեգրության մեջ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման չորրորդ տարեդարձը, և Աստծո նախախնամությամբ այս տոնը լուսավորվում է մի բացառիկ շնորհով․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր քաղաք է բերվել Տիրոջ Կենարար Խաչափայտի սրբազան մասունքը, որպեսզի խոնարհվենք, երկրպագենք և մեր հոգիները նորոգենք այն նույն Խաչի առջև, որի վրա տեղի ունեցավ աշխարհի փրկագործությունը։

Այս օրը պարզապես տարեդարձ չէ։ Սա հավատքի վկայություն է, պատմության, հիշողության և հավատի հանդիպում։ Սա այն օրվա շարունակությունն է, որի մասին Ավետարանիչը գրում է. «Այսօր փրկություն եկավ այս տան վրա»։ Այս տոնի մեջ, ասես, միավորվում են երեք մեծ խորհուրդներ՝ Խաչի խորհուրդը, Փրկության խորհուրդը և Եկեղեցու խորհուրդը։

 
Աշխարհի աչքերով խաչը պարտության նշան էր։ Խաչափայտի վրա մահանում էին դատապարտյալները, մերժվածները, անարգվածները։
Սակայն Աստված մարդկության ամենամեծ պարտությունը դարձրեց իր ամենամեծ հաղթանակը։ Սուրբ Պողոս առաքյալը գրում է. «Խաչի մասին քարոզչությունը հիմարություն է թվում կորստյան ճամփին գտնվողների համար, մինչ մեզ՝ փրկության ճամփին գտնվողներիս համար դա Աստծո զորությունն է» (Ա Կորնթ. 1։18)։ Այնտեղ, որտեղ մարդիկ տեսնում են մահ, Աստված բացում է կյանքի դուռը։ Այնտեղ, որտեղ մարդիկ տեսնում են վախճան, Աստված սկիզբ է դնում նոր արարչության։ Քրիստոս Խաչի միջոցով վերադարձնում է դրախտի ճանապարհը։
Ուստի այսօր երկրպագելով Տիրոջ Խաչափայտի մասունքին՝ մենք չենք երկրպագում փայտին։ Մենք երկրպագում ենք այն սիրուն, որով Աստված աշխարհը սիրեց։ Մենք խոնարհվում ենք այն զոհաբերության առջև, որով Քրիստոս իր կյանքը տվեց, որպեսզի մենք կյանք ունենանք։ Խաչը մեզ հիշեցնում է, որ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը, և Աստծո ողորմությունը ավելի զորեղ է, քան մեր անկումները։
Պատահական չէ, որ այս եկեղեցին կոչվում է «Սուրբ Ամենափրկիչ», որը քաղաքի հավատի խոստովանության խորհրդանիշն է։ Գեղեցիկ անվանում է, միևնույն ժամանակ՝ հավատքի հայտարարություն։ «Ամենափրկիչը» նա է, ով փրկում է բոլոր նրանց, ովքեր հավատքով մոտենում են իրեն, նա է, ով եկավ «փնտրելու և փրկելու կորածին» (Ղուկ. 19։10), ով ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14։6)։
 
Այս եկեղեցու «Սուրբ Ամենափրկիչ» անունը, կարծես մշտապես հնչող ավետարանական քարոզ լինի Արարատ քաղաքի վրա։ Այն հիշեցնում է մեզ, որ կյանք ունենք ոչ միայն ապրելու, աշխատելու և վայելելու, այլ հատկապես Աստծո հետ կենդանի հաղորդության մեջ գտնվելու համար։
Կարող ենք ունենալ գեղեցիկ տուն, ապահով կյանք, հաջողված աշխատանք, հասարակական դիրք և նույնիսկ հասնել երկրային մեր նպատակներին, բայց եթե այդ ամենի ճանապարհին կորցնում ենք մեր հոգին, հեռանում Աստծուց, հետևաբար՝ խորթանում մեր սեփական ինքնությունից և զրկվում հավիտենական կյանքի հույսից, ապա մեր ձեռքբերումները նմանվում են ավազի վրա կառուցված տանը։ Ահա թե ինչու է Քրիստոս հարցնում. «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի» (Մատթ. 16։26)։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Արարատ քաղաքն առանձնահատուկ պատմություն ունի։ Այս քաղաքը ձևավորվել է պատմական այնպիսի ժամանակներում, երբ Հայաստանում տիրում էր աստվածամերժ և հակաեկեղեցական վարչակարգը։ Եկեղեցիները փակվում էին, զանգերը լռեցվում, խաչերը վայր էին գցվում, սրբավայրերը վերածվում պահեստների, ակումբների։ Մեր պապերից ու հայրերից փորձում էին խլել ոչ միայն եկեղեցին, այլև Աստծո հիշողությունը։ Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ կարելի է ավերել տաճարները, բայց հնարավոր չէ արմատախիլ անել հավատքը։ Կարելի է փակել եկեղեցու դռները, բայց հնարավոր չէ փակել Աստծուն փնտրող մարդու սիրտը։

Եվ ահա անկախության տարիներին, ինչպես անապատում ծաղկած այգի, Արարատ քաղաքում վեր է խոյանում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Սա քարաշեն կառույց չէ միայն, այլ հավատքի հաղթանակը՝ անհավատության վրա, հոգևոր հարության նշան։ Ինչպես մարգարեն է ասում. «Այն ժողովուրդը, որը քայլում էր խավարի միջով, մեծ լույս տեսավ» (Ես․ 9։2)։

Եկեղեցին պարզապես քարերից կառուցված շինություն չէ, ոչ էլ միայն մի վայր, որտեղ մարդիկ հավաքվում են աղոթելու։ Եկեղեցին Աստծո տունն է, Նրա սրբազան ներկայության տեսանելի նշանը աշխարհի մեջ, այն տեղը, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են միմյանց։ Այն Աստծո ոտնահետքն է, Նրա մշտական ներկայության վկայությունը մեր ժողովրդի կյանքում։

Սուրբ Գիրքը Եկեղեցին կոչում է Քրիստոսի Մարմին (Եփես. 1։23), որովհետև այստեղ միայն Աստծո մասին չէ, որ խոսում են։ Այստեղ ապրում և ներգործում է Ինքը՝ Քրիստոսը։ Եկեղեցին այն սուրբ տարածքն է, որտեղ մենք վերագտնում ենք մեր իսկական ինքնությունը՝ որպես Աստծո որդիներ։ Աշխարհը հաճախ մեզ սովորեցնում է, թե մենք պարզապես սպառողներ ենք, քաղաքացիներ, մասնագիտություններ կամ թվեր, մինչդեռ Եկեղեցին մեզ հիշեցնում է, որ մենք Աստծո զավակներն ենք՝ կանչված հավիտենական կյանքի։

 
Այստեղ ենք մենք հոգով վերստին ծնվում՝ Սուրբ Մկրտության ավազանում։ Այստեղ ենք սնվում երկնային հացով՝ Սուրբ Հաղորդությամբ։ Այստեղ ենք լվանում մեր հոգիները ապաշխարության արցունքներով։ Այստեղ ենք աղոթում մեր ուրախությունների և վշտերի մեջ։ Այստեղ ենք օրհնություն ստանում կյանքի կարևոր հանգրվաններին։ Եվ այստեղից ենք վերջին աղոթքով ճանապարհվում դեպի հավիտենություն։
Մարդու ամբողջ կյանքը՝ ծնունդից մինչև մահ, անցնում է Եկեղեցու օրհնության ներքո։ Հետևաբար Եկեղեցին մեր կյանքի ուղեկիցն է, հոգևոր մայրը, որ մշտապես ծնունդ է տալիս, խնամում, կրթում և առաջնորդում իր զավակներին։
 
Պատահական չէ, որ Սուրբ Հովհան Ոսկեբերանը Եկեղեցին անվանում է «երկրային երկինք»։ Այստեղ է հնչում Աստծո խոսքը, այստեղ են մատուցվում երկնային խորհուրդները, այստեղ են հրեշտակների և մարդկանց ձայները միախառնվում մեկ փառաբանության մեջ։
Ահա թե ինչու յուրաքանչյուր եկեղեցի, և հատկապես մեր Սուրբ Ամենափրկիչ տաճարը, պարզապես քաղաքի զարդը չէ։ Այն քաղաքի հոգին է, նրա աղոթող սիրտը, նրա հոգևոր շունչը։ Քանի դեռ կանգուն է եկեղեցին, քանի դեռ նրա զանգերը հնչում են, քանի դեռ նրա խորանի առջև աղոթող մարդիկ կան, այդ քաղաքը միայն բնակավայր չէ, այլ Աստծո օրհնության ներքո ապրող համայնք։

Այս տոնական օրը առանձնահատուկ երախտագիտությամբ հիշում ենք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բարերար, Արարատ քաղաքի բարեպաշտ զավակ Արթուր Խաչատրյանին, որի հավատքի, նվիրումի և բարեսիրության շնորհիվ Արարատ քաղաքն ունեցավ այս գեղեցիկ սրբավայրը։ Եկեղեցի կառուցելը սովորական բարեգործություն չէ։ Դպրոց կառուցողը կրթում է սերունդ, հիվանդանոց կառուցողը բուժում է սերունդ, իսկ եկեղեցի կառուցողը հոգևոր կյանք է պարգևում բազմաթիվ սերունդների։ Թող Աստված բազմապատիկ հատուցի նրա և նրա ընտանիքի բոլոր զոհողություններն ու բարի գործերը։

Սակայն, սիրելի՛ հավատացյալներ, եկեղեցի կառուցելը գործի միայն կեսն է։ Մյուս կեսը մերն է։ Եթե եկեղեցին լցված չէ աղոթքով, մնում է միայն շինություն։ Եթե եկեղեցին լցված չէ հավատացյալներով, այն մնում է միայն ճարտարապետություն։ Եթե եկեղեցու զանգը կանչում է, բայց մենք չենք արձագանքում, ապա քարերն ավելի հավատավոր են դառնում, քան մարդիկ։ Ուստի այս տարեդարձը նաև կոչ է մեզ՝ ավելի սիրելու մեր եկեղեցին, ավելի հաճախ մասնակցելու Սուրբ Պատարագին, ավելի գիտակցաբար ապրելու մեր քրիստոնեական կոչումը։

 
Երախտիքի խոսքս կուզենայի ուղղել այս եկեղեցու Սուրբ Սեղանի սպասավորներին՝ Տեր Արտաշեսին, Տեր Զարեհին եւ ներկայիս հոգևոր հովիվ Տեր Արծրունին, իրենց անձնվեր ծառայության մատնանշումով: Առանձնակի բերկրանքով, շնորհակալ սրտով իմ օրհնությունը երգչախմբին եւ դպրաց դասին, դուք այս եկեղեցու ե’ւ տավիղն եք, ե’ւ քնարը, ե’ւ սաղմոսարանն ու շարականը, դուք այս եկեղեցու մեղեդին եք՝ Սուրբ Հոգու ներկայության շունչը։

Քաղաքի անունն ինքնին խորհրդանշական է։ Բիբլիական Արարատը Նոյյան տապանի հանգրվանն է։ Արարատը նոր կյանքի սկիզբն է։ Արարատը փրկության լեռն է։ Եվ որքան գեղեցիկ է, որ Արարատ անվամբ քաղաքի սրտում վեր է խոյանում Սուրբ Ամենափրկիչ տաճարը։

Թող այս քաղաքը ճանաչվի ոչ միայն իր գործարաններով կամ շինություններով, այլև իր հավատքով, իր աղոթքով, իր քրիստոնեական նկարագրով։ Թող այստեղ ապրող յուրաքանչյուր ընտանիք դառնա փոքր եկեղեցի, և յուրաքանչյուր տուն՝ փոքրիկ սրբավայր։

Այսօր, Խաչափայտի սրբազան մասունքի ներկայությամբ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման չորրորդ տարեդարձին, մեր սրտում նորոգենք ուխտը Քրիստոսի հետ՝ հիշելով, որ Խաչը միայն անցյալի հիշատակ չէ, այլ ներկայի ուժ և ապագայի հույս, որ եկեղեցին միայն շինություն չէ, այլ փրկության տապան, որ Ամենափրկիչը միայն եկեղեցու անուն չէ, այլ մեր կյանքի Տերն է։

Այդժամ այսօր հնչած ավետարանական խոսքը կդառնա իրականություն ոչ միայն այս տաճարի, այլև մեզանից յուրաքանչյուրի համար.

«Այսօր փրկություն եկավ այս տան վրա» (Ղուկ. 19։9)։