ԱՄԷ առաջնորդները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Հաղորդվում է, որ Նիկոլ Փաշինյանին նմանատիպ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Դուբայի փոխնախագահ, վարչապետ և կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը և փոխնախագահ, փոխվարչապետ և նախագահական դատարանի նախագահ Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը։