Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. Մակրոն
Մամուլ

Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Չնայած հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն, մեծ հավանականությամբ, ԲՀԿ-ն անցնելու է խորհրդարան՝ «Քաղպայմանագրին» զրկելով մանդատների 3/5-ից, այսինքն` սահմանադրական մեծամասնությունից, ինչը հնարավորություն է տալիս ընդդիմությանը՝ մասնակցելու սահմանադրական մարմինների ղեկավարների ընտրություններին, եւ ՔՊ-ն, ըստ էության, «կաղ բադիկի» իշխանություն է հիշեցնելու:

Բայց նույնիսկ լեգիտիմության նվազ մակարդակն ու ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության տոտալ անվստահությունը չեն խանգարում իշխանականներին՝ թեժ մարտեր մղելու առանցքային պաշտոնների համար։ Իշխող ապագա ֆրակցիան դեռ չի ձեւավորվել, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն իսկ բարիկադներ են կազմվել, եւ իրար դեմ պայքարում են, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Բնականաբար, ամենաթեժ մարտերը մղվում են Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար` ամեն մի խմբավորում պայքարում է, որ այդ պաշտոնն իրենց ներկայացուցիչը զբաղեցնի։

Օրեր առաջ գրել էինք, որ մի խումբ ՔՊ-ականներ հակված են այդ պաշտոնում տեսնել նախորդ խորհրդարանում ՔՊ խմբակցության ղեկավար, Էդմոն Մարուքյանի նախկին սանիկ, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանին: Դրանք այն մարդիկ են, որոնք ատում են Ալեն Սիմոնյանին եւ ամեն ինչ ուզում են անել՝ նրանից ազատվելու համար, սակայն երեկ Ալեն Սիմոնյանի կողմնակիցները մեզ վստահեցնում էին, որ ԱԺ նախագահի պաշտոնն այս ժամկետում էլ կզբաղեցնի նա, չնայած ՔՊ ընտրացուցակում ընդամենը 14-րդ տեղն էր զբաղեցնում, իսկ Կոնջորյանը 11-րդն էր: Ալեն Սիմոնյանն անձամբ է նման հավաստիացումներ տվել իր կողմնակիցներին՝ ասելով, որ ինքը վաստակել է երկրորդ ժամկետը պաշտոնավարելու իրավունքը։

Ալեն Սիմոնյանի տարբերակն առաջ հրողների փաստարկն այն է, որ ծանր քարոզարշավի առաջին իսկ րոպեներից նա եղել է ՔՊ խրամատում, իր վրա է վերցրել ամենավտանգավոր հարվածները, ի տարբերություն մյուս հավակնորդների, որոնք իրենց վարկանիշն ավելի են կարեւորել եւ ՔՊ-ին ուղղված մեղադրանքներին պատասխանել են ըստ նպատակահարմարության։ Խոսքը նախեւառաջ Հայկ Կոնջորյանի մասին է, ինչպես նաեւ՝ Լիլիթ Մակունցի, որին ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը տեսնում էր ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն թիմում դիմադրում են դրան՝ նշելով, որ ծանր խորհրդարան է ձեւավորվել, եւ Մակունցի պես նուրբ ու փխրուն էակը չի կարող դրան դիմանալ։ Մինչդեռ Ալեն Սիմոնյանը Փաշինյանից ոչ պակաս հարձակումներ է գործել ընդդիմության վրա, իսկ այս թիմի համար դա առաջնային է համարվում:

Խորհրդարանի խոսնակի պաշտոնի հավակնորդներից է նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Նա էլ պակաս չի «քլնգել» ընդդիմությանը եւ ատելության խոսք տարածել, ուստի միանգամայն արժանի է այս պաշտոնին: Սակայն նրա անհավասարակշիռ եւ հախուռն խառնվածքը անգամ թիմակիցներն են խնդրահարույց համարում: Ասում են՝ Ռուբինյանը լեզու չի գտնում նույնիսկ թիմի ներսում, ուր մնաց թե կարողանա ընդդիմադիրներին կառավարել։ Բացի այդ՝ նա, իր կուսակիցների բնորոշմամբ, թիմում ամենաանպարտաճանաչ մարդկանցից է, իսկ նման մեծ հիմնարկի կառավարչի համար պարտաճանաչությունը կարեւոր հատկանիշ է։ Եվ ամենակարեւորը` նոր ձեւավորվելիք ֆրակցիայում Ալեն Սիմոնյանը նոր աջակիցներ ունի, որոնք որոշել են հարցի քննարկման ժամանակ պնդել նրա թեկնածությունը: ԱԺ նախագահին նախ իրենք են ընտրելու՝ ՔՊ-ի ներկուսակցական քննարկման ժամանակ, ապա՝ նաեւ խորհրդարանում։ Ալեն Սիմոնյանը վերջին ամիսներին հատկապես կարողացել է նվաճել ՔՊ տիկնանց սրտերը, պարբերաբար նրանց ռեստորան է հրավիրում, գործուղումների տանում, ինչի շնորհիվ էլ նրանց համակրանքն է վայելում։ Առհասարակ, այս զանգվածն ուրույն չափանիշներ ունի` պաշտոնյաներին ընտրելիս: ՔՊ մեր աղբյուրներն այդուհանդերձ վստահեցրին, որ հարցը կուսակցությունում դեռ չեն քննարկել, Նիկոլ Փաշինյանի կարծիքը դեռ հայտնի չէ, իսկ ՔՊ-ում որոշում կայացնողը մեկ մարդ է, եւ այդ մարդը Փաշինյանն է: Եթե զգան, որ նա դեմ է Ալեն Սիմոնյանի թեկնածությանը, րոպեների ընթացքում իրավիճակ կփոխվի: Առհասարակ` դատելով տարբեր ցուցանիշներից, ԱԺ ՔՊ նոր խմբակցությունը «ուսապարկացման» տեսակետից ավելի վատն է լինելու, քան նախորդ խորհրդարանինը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: