Տաթևի Մեծ անապատում պեղումների ընթացքում հայտնաբերել են ուշագրավ գտածոներ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը (արշ. ղեկ. Ա. Նալբանդյան) վերսկսել է պեղումները Տաթևի Մեծ անապատում։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ թեպետ պեղումները նոր են սկսվել, բայց արդեն հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, որոնց թվում են միջնադարյան խեցեղենի բեկորներ և տարբեր ճարտարապետական դետալներ, որոնք ընթացս կներկայացնեն։


