«Ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա». ԲՀԿ-ից կոչ են անում հավաքվել ԿԸՀ-ի մոտ
Այսօր ժամը 13:00-ին կոչ ենք անում մեր բոլոր մտահոգ քաղաքացիներին, ԲՀԿ-ի համակիրներին հավաքվել ԿԸՀ մոտ՝ իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի պետ Հրաչյա Ռոստոմյանը։
«Մեր քաղաքացիներից խլում են իրենց ազատ կամարտահայտման իրավունքը և ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ–ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել երկու ընտրական տեղամասերի արդյունքների, որի արդյունքում ԲՀԿ-ն կորցրել է 213 ձայն։ Սա կարող է հանգեցնել նրան, որ ԲՀԿ-ն չստանա ձայների 4 տոկոսը և չհայտնվի խորհրդարանում։