Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը ու ոչ մի դեպքում չթերագնահատեն այն, չի կարելի գնալ առաջ առանց այլընտրանքային ծրագրերի. թյուրքագետ

Ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը ու ոչ մի դեպքում չթերագնահատեն այն, չի կարելի գնալ առաջ առանց այլընտրանքային ծրագրերի: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Խախտելով լռությունը՝ Հայաստանում չկա ներքին քաղաքականություն։ Հայաստանի ներսում ընթացող բոլոր գործընթացները առնվազն վերջին 200 տարում բացառապես արտաքին քաղաքականության շարունակությունն են։

Դրա պատճառը աշխարհագրությունն է։ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով եղել ու մշտապես մնում է գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում։ Դպրոցական դասագրքերում սա բանաձևված էր «Հայաստանը կռվախնձոր էր x-ի և y-ի միջև» ոչինչ չասող նախադասությամբ, որտեղ x-ն ու y-ը փոխվում էին, բայց չէր փոխվում բուն երևույթը՝ ձևավորելով յուրատեսակ բարդույթ։

Մինչդեռ սա ունի քաղաքագիտական հստակ բացատրություն։ Անկախ Հայաստանի ներսում կատարվողից կա ավելի լայն՝ գլոբալ իրականություն, որը ազդում, եթե կուզեք՝ կանխորոշում է դեպքերի տրամաբանությունը Հայաստանի ներսում։ Հայկական պետության ու հայ ժողովրդի համար այդ գործընթացներն են թելադրում թե՛ պետական ընթացքը, և թե՛ հասարակական կյանքը։ Լավ է, թե վատ, բայց մենք չունենք ճոխություն ուղղակի, զրոյից ու «ստերիլ պայմաններում» պետություն ու հասարակություն կառուցելու։ Արտաքին միջավայրը թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի ներսում լինեն խիստ տարաձայնություններ՝ աջեր ու ձախեր, պահպանողականներ կամ լիբերալներ, կանաչներ ու կոմունիստներ։ Դա անթույլատրելի շքեղություն է։ Այս տարածքում պետությունը պարտադիր պետք է լինի պատրաստ արտաքին գործընթացների կիզակետում լինելու։ Հետևաբար՝ այն պետք է լինի գերռազմականացված, արագ մոբիլիզացվող ու զարգացած Սպարտա։ Դրա պատճառը ընդամենը մեկ փոփոխական է, որը վճռում է ամեն բան։

Վերջին 150 տարում Հայաստանի արտաքին գլխավոր մարտահրավերը մեկն է, չի փոխվել. Հայաստանի արևելքում ու արևմուտքում կան երկու թյուրքական պետություններ՝ Թուրքիա և Ադրբեջան, որոնք ունեն նպատակ արանքից հանելու հայկական գործոնը՝ միավորվելու ու սեփական ազդեցության գոտին ընդլայնելու համար։ Ինչպես իրենք են ասում՝ հայկական անիծյալ սեպը հանելը իրենց պետությունների կենսունակությունն ապահովելու գլխավոր միջոցն է։ Նորից՝ ոչ թե որովհետև իրենք ի ծնե հայատյաց են, այլ որովհետև քաղաքական տեսանկյունից հայկական քաղաքական նախագիծը իր դիրքով խանգարում է թյուրքական քաղաքական նախագծին։ Սա քմահաճույք չէ, նախասիրություն կամ առանձին քաղաքական գործչի գաղափար։ Սա թյուրքական քաղաքական մտքի հիմնասյուներից է՝ Էնվերից մինչև Էրդողան։

Այս մարտահրավերը կա, և դա պետք է լինի հայկական ցանկացած ուժի՝ քաղաքական գործչից մինչև կուսակցություն, ՀԿ-ից մինչև պետական ինստիտուտ, ցանկացած գործողության հաշվարկի հիմքում։ Նորից. սա լավ չէ, կամ վատ է, սա իրականություն է։ Կարելի է ունենալ տարաձայնություններ թոշակի, գյուղատնտեսական վարկի կամ որև այլ նմանատիպ հարցում, բայց ցանկացած քաղաքական ծրագրի առաջին չափանիշը (benchmark) թյուրքական վտանգն է։ Ինչ էլ արվի, ինչ էլ գծվի, հիմքում պիտի ընկած լինի հետևյալ հարցը. ո՞նց է սա օգնում/խանգարում չեզոքացնել թյուրքական օբյեկտիվ սպառնալիքը։

Սա մի իրականություն է, որից ամեն գնով խուսափում են ոչ միայն քաղաքացիների մի մասը, այլև հենց ազգային դաշտի ուժերը։ Մինչդեռ այդ մոտեցումը թույլ չի տալիս ոչ միայն ժամանակին տեսնել իրական մարտահրավերն ու կանխատեսել զարգացումները, այլև դրանց արդյունավետ դիմակայել։

Հիմա գանք ընտրություններին. ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը ու ոչ մի դեպքում չթերագնահատեն այն։ Իրենց ծրագրերում (ոչ թե նախընտրական քարոզչության մեջ), այլ իրական քաղաքական ծրագրերում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Թուրքիան ու Ադրբեջանը այս պահին ունեն Հայաստանի վրա ազդեցություն տարածելու հստակ գործիքներ։ Հետևաբար, եթե կա իրենց կողմից Սահմանադրություն փոխելու ակնհայտ պահանջ ու դա հնարավոր չէ հասնել հայ ժողովրդին համոզելով (փորձել են ու փորձում են, բայց չեն հաջողել), ապա չկա հնարավորություն ապավինելու արդար ու թափանցիկ ընտրությունների։ Ուղղակի չկա։

Հետևաբար նաև. չի կարելի մտածել, որ մենք ապրում ենք Լիխտենշտեյնում ու մեզ մոտ արդար ընտրություններ են լինելու։ Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալու, քանի ունեն Հայաստանում ազդեցություն։ Հետևաբար չի կարելի գնալ առաջ առանց այլընտրանքային ծրագրերի (այսպես կոչված «պլան Բ»)։ Պարզապես չի կարելի»,- գրել է նա։

Հիմա էլ ուշ չէ այդ մասին մտածել ու վերակազմակերպել ազգային պայքարը։ Թյուրքական վտանգն իրական է և կողմնորոշիչ, ազգային ուժերի գործողությունները, եթե կուզեք, կենսակերպը պետք է բխեն սրանից և ոչ մի դեպքում հակառակը՝ հիշելով, որ չկա ներքին քաղաքական կյանք, կա արտաքինի շարունակություն։

Դատելով իրադարձությունների տեմպից՝ պայքարի այս փուլում ամեն ինչ շատ ավելի արագ է լինելու։