Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի

Monument Watch. 2026 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանական Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսություն եթեր է արձակել մի ռեպորտաժ՝ նվիրված «Համաշխարհային գրքի և հեղինակային իրավունքի օրվա» կապակցությամբ կազմակերպված «Հին տեքստերն ու դասական աղբյուրները բացահայտում են հայկական կեղծարարություններն ու հորինվածքները» և կամ «Հին Թուրանի, Փոքր Ասիայի տարածքներում գոյություն ունեցած պրոտոթյուրքական ցեղերը և նրանց կապերը Կովկասի հետ» ներկայացումներին, որի մասնակիցներն էին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի, կրթության նախարարության, պետական համալսարանների և մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչները։  Խոսքի հիմնական թեման կապված է Ադրբեջանի պատմության, Ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Ռեպորտաժի վերնագիրն արդեն տալիս է ամբողջ միջոցառման ուղղությունը՝ «Ադրբեջանի նոր պատմության մեջ հայկական ստերին տեղ չկա» (https://www.youtube.com/watch?v=ong6OTcSNog):

Ըստ ելույթ ունեցողների, երկար տարիներ պատմությունը «խեղաթյուրված» է ներկայացվել։ Եվ հիմա Ադրբեջանը պետք է ներկայացնի իր սեփական պատմական մոտեցումը և ավելի ակտիվ խոսի միջազգային հարթակներում։ Խոսքի ընթացքում անդադար օգտագործվում են «պատմական փաստեր», «ճշմարտություն», «կեղծիքների բացահայտում» արտահայտությունները։ Արցախի մասին խոսելիս տարածաշրջանը ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական պատմական տարածք, որ պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, և հիմա, ըստ նրանց, ադրբեջանական հասարակությունը թևակոխել է նոր փուլ։ Հաճախ հիշատակվում են պատերազմը և հետպատերազմյան իրավիճակը։ Խոսվում է նաև մշակութային և կրոնական հուշարձանների մասին։ Խոսողները փորձում են բացատրել, թե ինչպես պետք է ներկայացվի այդ ժառանգությունը և ինչ պատմական մեկնաբանություն պետք է տրվի դրան։

Մի քանի հատվածներում խոսողները անդրադառնում են տեղեկատվական պայքարին։ Նրանք ասում են, որ պետք է գրքեր, հոդվածներ, հետազոտություններ և մեդիա նյութեր ստեղծվեն, որպեսզի ադրբեջանական պատմական մոտեցումը ավելի լայն տարածվի։ Ավարտական հատվածներում կրկին վերադառնում են այն մտքին, թե հիմա Ադրբեջանը մտել է նոր պատմական փուլ, և ըստ խոսողների՝ այդ փուլում պետք է ձևավորվի նոր մոտեցում, որտեղ ադրբեջանական պետական և ազգային մոտեցումը դրվելու է կենտրոնում։

Այս համատեքստում խորհրդանշական է Ադրբեջանի ազգային ժողովի գիտության և կրթության հանձնաժողովի անդամ, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլիի խոսքը, որը ցույց է տալիս խաղաղության բանակցությունների ֆոնին իրականացվող քաղաքականությունն ու մտադրությունները․ «Ադրբեջանի այլևս իր պատմությանն էլ է տեր կանգնում, իր պատմությունը նորից է սովորում, նորից է գրում: Եվ այս պատմության մեջ տեղ չկա հայկական ստերի, հայկական կեղծիքների համար։ Ավելին, այս պատմության և այս աշխարհագրության մեջ ոչ մի հայի համար էլ տեղ չկա» (https://www.facebook.com/share/p/1Fmo67zZyf/):

Նման սեմինարները ցույց են տալիս, որ ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության, գիտական հետազոտությունների և միջազգային ակադեմիական շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ փաստերի հետևողական ժխտումը։ Մասնավորապես խաղաղության բանակցությունների և տարածաշրջանային կայունության մասին քննարկումների ֆոնին նման խոսույթը ոչ միայն խորացնում է փոխադարձ անվստահությունը, այլ նաև մատնում է թշնամական նարատիվները՝ պահպանելով լարվածության մթնոլորտը։