Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. Մակրոն
Մամուլ

«Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կոկիկ, աշխույժ, չափից ավելի ճարպիկ, շատ պարտաճանաչ։ Այսպես կարող եմ նկարագրել Գարիկիս։ Ամեն ինչ պետք է իդեալական աներ, իր համար միջին վիճակ չկար։ Կա՛մ լավ պետք է աներ, կա՛մ ընդհանրապես չաներ։ Ութերորդ դասարանից հետո, կարծես, էլ ավելի հասունացավ, դարձավ հանգիստ ու հավասարակշռված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գարիկի մայրիկը՝ տիկին Հերմինեն։

Գարիկը ծնունդով Շիրակի մարզի Փանիկ գյուղից է։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ «Յոթ տարի գերազանց առաջադիմություն է ունեցել։ Բոլոր առարկաները հավասարապես սովորել է, բայց շատ էր սիրում գրականությունը, հայոց լեզուն, պատմությունը։ Դպրոցին զուգահեռ հաճախում էր ջութակի դասերի, շատ էր սիրում նաև ժողովրդական պարերը։ Մտածում էինք՝ այդ ուղղությամբ կշարունակի կրթությունը, բայց «հաղթեց» սպորտը։ Չնայած, երբ հայոց լեզվի քննությունից բարձր գնահատական ստացավ, ցանկություն հայտնեցինք, որ ընդունվի Իրավաբանական ֆակուլտետ։ Շատ բարի ու ազնիվ տեսակ էր, ասաց՝ դա իմը չէ։ Որոշեց սպորտի ուղղությամբ կրթությունը շարունակել»։

Գարիկը զբաղվել է նաև կարատեով, արժանացել մեդալների և պատվոգրերի։ Հաճախել է բռնցքամարտի։ Երկու տարի զբաղվել է քիք- բոքսինգով։ Մասնակցել է Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի կազմակերպած մի շարք մրցաշարերի՝ բազմիցս նվաճելով առաջին հորիզոնականը։ 2015 թվականին Գարիկն անվճար հիմունքներով ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ Մասնագիտական մանկավարժություն՝ ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ մասնագիտությամբ։ «Իդեալական սովորող ուսանող էր, չէր ցանկանում զրկվել անվճար տեղից։ Բուհն ավարտեց կարմիր դիպլոմով և զորակոչվեց բանակ»։

2017 թվականից Գարիկը սկսում է զբաղվել ջիու-ջիթսու սպորտաձևով։ «Մեկ տարվա ընթացքում մարզիչը Գարիկիս վստահեց իր փոքրերի խումբը։ Նա մեկ տարի հետո արդեն մարզիչ էր։ Այդ սպորտաձևում էլ նա առաջատար դարձավ։ Ուներ իր հնարքը, որով հաղթում էր բոլորին: Իր տեխնիկան շատ ուժեղ էր: Հաղթանակի էր հասնում վայրկյանների ընթացքում։ Մարզիչն ասում էր՝ մարտն ամենաերկարը տևել է 40 վայրկյան, այն դեպքում, երբ մարտի ընդհանուր տևողությունը եղել է վեց րոպե»։

Գարիկը բազմաթիվ հաջողություններ է գրանցել այս սպորտաձևում։ 2018 թվականին մասնակցել է Վրաստանում կազմակերպված մրցաշարի՝ արժանանալով առաջին հորիզոնականի։ Նույն թվականին Մոսկվայում մասնակցել է ջիու-ջիթսուի միջազգային առաջնության։ Հանդես գալով երեք մարզիկների դեմ՝ հաղթանակ է տարել իր քաշային կարգում և առաջին ոսկե մեդալը պարգևել Հայաստանին։ 2018 թվականի նոյեմբերին Գարիկն իր սաների հետ մասնակցել է Մոսկվայի ակումբային առաջնությանը։ Նա երկրորդ ոսկե մեդալն է բերել Հայաստանին։ Գարիկն այս սպորտի վարկանշային աղյուսակում Հայաստանի հորիզոնականը զգալի փոփոխության է ենթարկել։ Հայաստանում այս սպորտաձևում բոլոր քաշային մարզիկների հետ մենամարտելիս գրավել է առաջին հորիզոնականը։ «Տղայիս զոհվելուց հետո ամեն տարի իր մարզիչը «Դինամոյում» Գարիկիս անվան հուշամրցաշար է կազմակերպում։ Այդ սպորտաձևի օտարերկրացի մարզիկները ճանաչում էին Գարիկիս։ Ընկերները պատմում են՝ հպարտանում էինք, որ մեզ նաև Գարիկով են ճանաչում, և հավելում՝ իսկ հիմա անսահման տխրում ենք, որ նա մեզ հետ չէ»։

2019 թվականի հուլիսի 3-ին Գարիկը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում՝ որպես հրետանավոր։ Մայրիկն ասում է՝ Գարիկը հաշվարկներ էր կատարում։ Ծառայության ընթացքում արժանացել է կրտսեր սերժանտի կոչման։ «Հայրենասեր տղա էր, ոգեշնչվում էր Ապրիլ յան պա տե րազ մի տղա նե ր ո վ ։ Չ է ր տրտնջում, բողոքում, ուղղակի կարծում էր, որ ծառայության ժամանակահատվածը կարող էր նվիրել իր սպորտային կարիերային»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Պատերազմի օրվանից սկսած՝ մեկ շաբաթ իրենից լուր չենք ունեցել։ Ծանր օրերի միջով է անցել։ Պատերազմի դաշտում եղել է հրետանու ականանետային մարտկոցի ավագ հրամանատար և գնդացրորդ։ Պատերազմի ժամանակ գործի է դրել իր ականանետը»։

Մասնակցել է Ջրականի (Ջաբրայիլ), Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի), Մարտունու համար մղվող մարտական գործողություններին։ «Զրույցի ժամանակ ասում էր. «Մա՛մ, հարյուրավոր կիլոմետրեր ենք կտրում, որ մի տեղից մյուսը հասնենք, իմ ականանետն էլ ձեռքիս։ Այստեղ բոլորը հերոսներ են, եթե ամեն ինչ պատմեմ, երկու վեպ կարող ենք գրել»։ Զանգահարում էր այն ժամանակ, երբ կար հնարավորություն։ Ընկերը պատմում է՝ պետք է բոլորը տուն զանգեին, վերջում նոր Գարիկը։ Մի քանի օրը մեկ էր զանգահարում, նաև ընկեր ուներ, ում մայրիկի միջոցով կարողանում էի իմանալ, որ լավ է»։

Գարիկի հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 29-ի երեկոյան ժամը տասին։ «Ցածրաձայն էի խոսում, նա էլ ասաց. «Ինչո՞ւ ես ցածր խոսում, մա՛մ, քո խոսելո՞վ պետք է մեր տեղն իմանան, մեր ամեն քայլը գիտեն»։ Այդ օրը բավականին երկար ենք խոսել։ Պատմեց, որ փրկվել է, գլխի շրջանում պետք է վնասվածք ստանար, բայց գլխարկը «փրկել» է։ Հարցնում էր, թե իր ընկերներից ինչ լուր ունեմ։ Իրեն փոխանցում էի իմ ունեցած տեղեկությունները։ Զրույցի ժամանակ շեշտում էր. «Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք»։ Մարզիչի հետ ևս զրուցել էր. «Տեղս կպահես, կգամ, լավ է լինելու, Աստված կպահի ինձ»»։

Գարիկն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ՝ «բայրաքթարի» հարվածից բեկորային ծանր աստիճանի վնասվածք ստանալու հետևանքով: «Ամբողջ գիշեր Գարիկն է եղել հերթապահ։ Իր ռացիայով զեկուցել է, որ անօդաչուն իրենց գլխի վերևում պտտվում է, բայց իրենք հրաման են ստացել մեքենան նստել»։ Գարիկը շուտ է տուն «վերադարձել»։

Ապրելու ուժի մասին։ «Աղջիկս եղբոր զոհվելուց հետո ամուսնացավ։ Երկու որդի ունի։ Նրանք դարձան ինձ ուժ տվողը։ Դպրոցում եմ աշխատում, դասվար եմ։ Երբ ամեն ինչ այսպես եղավ, այդ ժամանակ իմ աշակերտներն էին ինձ ուժ տալիս։ Ե՛վ ուժ էին տալիս, և՛ ինձ հետ հավասար հուզվում էին, նրանք ինձ դուրս բերեցին ծանր վիճակից։ Եվ, իհարկե, Գարիկս է նաև ուժ տվողը։ Շատ մտերիմ էինք, ամեն հարցում կիսվում էր ինձ հետ, պատմում ամեն ինչ։ Ասեմ ձեզ՝ հիմա ավելի դժվար է, չեմ կարողանում զսպել իմ հույզերը։

Գարիկս ցանկանում էր նաև գիրք գրել, «Թռիչք» էր այն կոչելու։ Ուզում էր ներկայացնել իր կյանքը, թե ինչ հաջողությունների է արդեն հասել, նաև պատմել իր տեխնիկայի մասին։ Իր թռիչքը մնաց անավարտ։ Գուցե մի օր ես իր այդ երազանք-ցանկությունը կյանքի կկոչեմ»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի մեդալով։ Հուղարկավորված է հայրենի Փանիկ գյուղի պանթեոնում։ Դպրոցի բակում տեղադրվել է Գարիկին նվիրված հուշաքար։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում