Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Պահը վաղուց է հասունացել, սին հույսերով չեք խաբի. եթե այս պահին ոչինչ չարեցիք, ապա հետո էլ ոչինչ չի լինի

«Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ու, չնայած այս հայտարարությանը, այսինքն՝ հասկանալով, որ ընտրություններն անօրինակ են և, հետևաբար, նոր ձևավորվող խորհրդարանը ևս լեգիտիմ չէ, նա դեմ չէ վերցնել մանդատները: Այսինքն՝ Քոչարյանը համաձայն է անգամ  անօրինական ճանապարհով ձևավորված խորհրդարանի մաս կազմել, քանի որ, ըստ նրա,  «մանդատները լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար»:

Այդ պայքարը, նրա խոսքով, ուղղված է լինելու իշխանության հեռացմանը:

Իհարկե, ՀՀ երկրորդ նախագահը ճիշտ կլիներ, եթե հաշվի առներ մի փոքր «նյուանս». այդ մանդատները գուցե կարող էին գործիք հանդիսանալ, եթե դրանց քանակը կշիռ ունենար: Սակայն, այս պարագայում, անգամ միասնական ընդդիմության ձայները՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, բավարար մանդատներ  չեն ապահովում որևէ հարց լուծելու համար: Անգամ, եթե իշխանությունը «թույլ տա» խորհրդարան մտնել «Բարգավաճ Հայաստան»-ին, ապա միևնույնն է՝ այս դեպքում ևս այդ մանդատները եղած-չեղածի հաշիվ են լինելու:

 Սա իր հերթին:

Մյուս կողմից էլ, նախորդ 5 տարվա փորձը ցույց է տվել, որ այդ մանդատները չեն ծառայել իրենց նպատակին, ինչպես փորձում է համոզել Ռոբերտ Քոչարյանը:

Մինչդեռ «Հայաստան դաշինքի» վարչապետի թեկնածու Քոչարյանը դարձյալ պնդում և փորձում է վստահեցնել, թե՝ այս անգամ իշխանության հեռացում անպայման լինելու է:

Այսօր, ինչպես նշել է Ռոբերտ Քոչարյանը, պայքարի հնարավորությունն ավելի մեծ է։ Քոչարյանը փոշիացված ձայները ևս գնահատելով, համոզված է, որ դրանց մեծ մասը ընդդիմադիր ձայներ են:

«600 000-ից ավելի... եթե դրա 10 տոկոսն էլ դուրս գա փողոց, բավարար է՝ մեկ տարում այս իշխանության հարցը լուծելու»,- այս համոզմունքն է հայտնել  ՀՀ երկրորդ նախագահը:

Փորձառու նախագահը, իհարկե պրոպորցիոնալ հաշվարկ է արել,  սակայն այդ հաշվարկի մեջ նա մեկ  «նյուանս» ևս հաշվի չի առել. իրենց ձայները փոշիացրած քաղաքացիները պարզապես չեն ցանկացել, որ նախկինները գան, դրա համար էլ նախընտրել են այլընտրանքային տարբերակներ:

Այսինքն, այսպես թե այնպես, իրենց ձայները փոշիացնող քաղաքացիները դուրս չեն գալու փողոց՝ Քոչարյանին իշխանության բերելու համար:

Ու, եթե Ռոբերտ Քոչարյանը սպասում է այդ մադկանց դուրս գալուն հեղափոխություն անելու համար, ապա նրանք դուրս չեն գալու: 

Սա մի կողմից: Մյուս կողմից էլ՝  ՀՀ երկրորդ նախագահի այս խոսքերը մի տեսակ հիշողություններ արթնացրին:

Հիշում եք, չէ՞, երբ 2022 թվականի փետրվարի 17-ին, ասուլիսի ժամանակ նա խոսեց փողոցային պայքարից, լրագրողը հարցրեց, թե՝ ե՞րբ է դա լինելու: Քոչարյանը պատասխանեց. «Դեռ պահը չի հասունացել»: 

Այն ժամանակ էլ դարձյալ նա ասում էր, թե՝ պահը կհասունանա, երբ մեծ  զանգված դուրս գա փողոց:

Իհարկե, բազմահազար մարդիկ եղան փողոցում, բայց Քոչարյանն այն ժամանակ էլ երևի դարձյալ իր պրոպորցիոնալ հաշվարկներն ուներ, ու, քանի որ ըստ այդ հաշվարկների, փողոցում գտնվողների թիվը քիչ էր, ուստի մի քանի օր Երևանի փողոցներում լապտերիկներով, պաստառներով ու դրոշներով զբոսնելուց հետո, բոլորին տուն ուղարկեցին, ու հեղափոխության հարցը այդքանով փակվեց:

Այնպես որ, այս անգամ հասարակությունն արդեն լավ գիտի, թե ինչ է սպասվում իրեն: Այլևս սին հույսերով չեք խաբի: Եթե այս պահին ոչինչ չարեցիք, ապա հետո էլ ոչինչ չի լինի:

Արմինե Մկրտումյան