Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ձերբակալվել են մասնակից 7 անձինք
Հունիսի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Oպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձերբակալվել և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով բաժին են տեղափոխվել մի խումբ քաղաքացիների։
Ոստիկանություն տեղափոխվածներ են Արարատի մարզի բնակիչներ 43-ամյա Կարեն Պ․-ն, 38-ամյա Արտակ Պ․-ն, 32-ամյա Կարեն Շ․-ն, 36-ամյա Սեդրակ Ս․-ն, 29-ամյա Արթուր Ա․-ն, 32-ամյա Գրիգոր Ա․-ն և 34-ամյա Արմեն Ա․-ն, իսկ 36-ամյա Լիլիթ Պ․-ն հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը ժամը 01։10-ի սահմաններում Այնթապ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում Կարեն Պ․-ն և Արտակ Պ․-ն վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։