Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. Մակրոն
Մամուլ

Գումարը փոխանցվել է պետբյուջե, այն ոչ ոք չի յուրացրել, բայց Աշոտյանը նստած է. «Հրապարակ»

Ընտրություններից ժամեր առաջ իրավապահները ձերբակալեցին ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին։ Դատարանը Աշոտյանին կալանավորեց մեկ ամսով: Քրեական հետապնդում է հարուցվել Աշոտյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նրա որդու, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի ու եւս 3 անձի նկատմամբ։ Ըստ ՔԿ-ի՝ խոսքը Բրյուսովի համալսարանին պատկանած անշարժ գույքի օտարման մասին է։ ՔԿ պնդմամբ՝ 2009-2016 թթ․ Արմեն Աշոտյանը, մի խումբ անձանց հետ, «պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ», եւ պետության սեփականությունից դուրս են բերվել Երեւանի Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451 քմ մակերեսով անշարժ գույքն ու հողամասը։ Գույքի արժեքը գնահատվում է 208 միլիոն դրամ։ Ըստ հաղորդագրության՝ այն հետագայում փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ նրա հետ փոխկապակցված անձին, եւ «գույքի ծագումը թաքցնելու նպատակով այն նախ ձեւակերպվել է մեկ այլ անձի անունով, ապա 75 միլիոն դրամով գնվել եւ գրանցվել է Գագիկ Խաչատրյանի որդու անվամբ»։ Քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանին:


- Իրավապահները պնդում են, որ տեղի ունեցածը փողերի լվացում է, ինչո՞ւ հենց փողերի լվացում, ի՞նչ փողերի լվացման մասին է խոսքը:

- Իրականում, փողերի լվացման հոդվածը վաղեմության ժամկետի համար են ասպարեզ բերել: Կալանքի նիստի ժամանակ քննիչին հարց ուղղեցինք` ո՞ր փողն է եղել կեղտոտ կամ ո՞ր տարածքը, առհասարակ` ի՞նչն է լվացվել։ Սակայն քննիչը մեր հարցին այդպես էլ չպատասխանեց, հավանաբար` չուներ պատասխան: Տարածքը, որն իրացվել է, եղել է պետական տարածք, պատկանել է Բրյուսովի անվան համալսարանին եւ գնահատված արժեքից գնահատվել է 20-30 տոկոսով բարձր, անգամ նախաքննության ընթացքում կատարված փորձաքննությունն է դա հաստատել: Իսկ որ ամենակարեւորն է` այդ գումարը փոխանցվել է պետական բյուջե, այն ոչ ոք չի յուրացրել: Սեփականատերը ձեռներեց է, ոչ մի կապ չունի որեւէ ուժի հետ, մարդն ուղղակի իր գումարով որոշել է տարածք գնել, եթե այդտեղ գտնեք որեւէ հանցակազմի տարր, ապա խնդրում եմ՝ ինձ օգնեք, քանի որ ես երկար փնտրեցի, բայց այդպես էլ չգտա:

- Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451 քմ տարածքն ի՞նչ տարածք է, բուհն ի՞նչ նպատակներով է այն օգտագործել:

- Ես այդ տարածքում չեմ եղել, սակայն գիտեմ, որ Բրյուսովին հատկացրած ինչ-որ մի անշարժ գույք են քանդել, նորակառույց շենքում դրա փոխարեն այլ տարածք են տրամադրել:

- ՔԿ-ն պնդում է, որ 208 միլիոն դրամի վնաս է հասցվել:

- Քիչ են նշել, վաճառվել է որոշակի ավելի բարձր գնով, ես չեմ կարող հիմա կոնկրետ թիվ ասել: Ամեն դեպքում, ես կարող եմ մի բան ասել` նպատակը եղել է Արմեն Աշոտյանին պատժելը, նրան կալանավորելը, բայց քանի որ ձեռքների տակ չի եղել այլ գործ, որոշել են սա գործի դնել: Անգամ ինձ թվում է` չեն էլ նայել, թե գործն ինչի մասին է: Կամ առհասարակ` այս գործով հնարավո՞ր է անձին տանել կալանքի, թե՞ ոչ: Այս գործը քննվել է 2019 թվականին: Դրա շրջանակներում մեծ ցուցմունք են վերցրել` բավականին մանրամասն, բայց անգամ մոռացել էի այս գործի մասին, քանի որ սովորական գործընթաց էր, նման գործընթացներ օրը մի քանի անգամ լինում են:

- Իսկ Գագիկ Խաչատրյանի որդու մեղքը ո՞րն է:

- Նա սեփականատերն է, բայց ոչ թե նա է սկզբում գնել, այլ՝ ուրիշ մեկը եւ հետո նոր վաճառել է Գ. Խաչատրյանի որդուն: Այստեղ ոչ մի խնդիր չկա: Մասնավոր անձ է, գնել է ինչ-որ մեկից, ո՞րն է խնդիրը: Այս գործի շրջանակներում բացարձակ չկար անհրաժեշտություն՝ Արմեն Աշոտյանին կալանքի տանելու, նա ո՛չ հեռանալու էր երկրից, ո՛չ խոչընդոտելու էր գործին, ումի՞ց պետք է Աշոտյանը փախչեր կամ ո՞ւմ վրա ազդեր, աբսուրդ է: Մարդը յոթ տարի շարունակ գիտեր այս գործի մասին, կան մանրամասն ներկայացված ցուցմունքներ: Եթե այս յոթ տարվա ընթացքում ոչ մեկի վրա չի ազդել, հիմա ինչո՞ւ պետք է ազդեր: