TRIPP-ը տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում է. Իլհամ Ալիև
Ադրբեջանը «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին» (TRIPP) դիտարկում է որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ևս մեկ ներդրում։
Այս գաղափարը պարունակվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական նամակում՝ նրա 80-ամյակի կապակցությամբ։
«Մենք նաև շնորհակալ ենք Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու Ձեր վճռականության համար։ Ձեր ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի հետ նախաստորագրված խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը Ձեր հետևողական խաղաղաշինության ջանքերի արդյունքն են», - հայտարարել է Իլհամ Ալիևը։