Նորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերելԿամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. ԱշոտյանՇվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին ընտրությունների արդյունքների համարG7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերըԵԱՏՄ-ն թարմացնում է երկաթուղային անվտանգության ստանդարտներըԱդրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորենՄիջազգային արբիտրաժը մերժել է Ուկրաինայի հիմնական պահանջները. ՌԴ ԱԳՆ«Արծիվ գործընկեր-2026»․ Հայաստանում կմեկնարկի միջազգային խաղաղապահ զորավարժությունըԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես»Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում. Լեւոն ԱզիզյանԱրդարադատության նախարարությունում ներկայացվել է նոր ռազմավարության նախագիծԻրանը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն. Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարինՄարդկությունը ապրել և ապրելու է ոչ թե խաղաղության, այլ ժամանակավոր հրադադարների ժամանակաշրջանումՀԱՊԿ-ում անդրադարձել են փորձագիտական համագործակցության ընդլայնման հարցերինՎանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-նՔննարկվել է գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի ընթացքըՄտքեր են փոխանակվել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջՀայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի՛ վերադարձվել․ ՍԱՏՄՎերջին 72 տարվա ընթացքում առաջին անգամ ԱԱ-ին մասնակցող ֆուտբոլիստը տարիքով մեծ է իր մարզչիցՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր ՎերբիցկունԸնտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքիՄարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում ի՞նչ երթուղիներով է երթևեկելու հանրային տրանսպորտը
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱլեն Ղևոնդյանը վարչական վերահսկողության տակ է, չի կարող օգտվել սոցցանցային կապի միջոցներիցԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել էՊակիստանում կործանվել է Ռազմաօդային ուժերի ինքնաթիռ. կան զոհերՈղջունելով ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ համաձայնություն՝ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն էր. քաղաքագետՊապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը (տեսանյութ)
Կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնություն՝ ՄԻՊ և ԱՆ համագործակցությամբ
Իսրայելի պաշտպանության նախարարությունը սպառնացել է «ամբողջ ուժով» հարվածել Իրանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ալեն Սիմոնյանն առաջարկում է ընտրակաշառք տալու ու վերցնելու դեպքում պատիժը խստացնել, կսահմանվի 9 և 10 տարի ազատազրկումԱզատազրկված անձանց թիվը Հայաստանում այսօր գերազանցում է 3000-ըՀայաստանի քաղաքացիները քվեարկությամբ վերահաստատեցին իրենց կամքը՝ ապրելու խաղաղության մեջ. Արարատ ՄիրզոյանՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է Սրբուհի Գալյանին
Փաշինյանը որոշմամբ Աննա Հակոբյանը կգործուղվի ԱՄՆ՝ որպես վարչապետի տիկին
Թմրամիջnցի шպօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել
ՔՊ-ականներն իրենց իրավական բեսպրեդելով ՀՀ-ում հաստատում են ավտորիտար, միակուսակցական համակարգ. Սուրեն Սուրենյանց
ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել. զոհվել են բոլոր ուղևորներըԻլհամ Ալիևն օկուպացված Շուշիում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով (տեսանյութ)
Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվում ռուսական ցորենի հերթական խմբաքանակըՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հայտարարում է ճգնաժամի և բոյկոտի մասինՀորմուզի նեղուցի բացումը ԱՄՆ-Իրան համաձայնագրի հիմնական պայմաններից մեկն էՔաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով30 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան

Ռուբեն Վարդանյանի կինը նոր մարդասիրական նախաձեռնություն է ստեղծում․ կլինի այց Բաքու

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։

Ստորև ներկայացվում է Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը.

«2023 թ․ սեպտեմբերից իմ ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Այս ընթացքում ծնվել են նրա թոռնիկները, որոնց նա երբեք չի պահել իր գրկում։

Ես սա գրում եմ որպես Ռուբեն Վարդանյանի կին, որպես մայր, որպես տատիկ և որպես մարդ, որն այլևս չի կարող լուռ սպասել՝ հետևելով տարբեր կառույցների բացատրություններին, թե ինչու չեն կարող գործել կամ ինչու չպետք է գործեն։

Խոսքը միայն Ռուբենի մասին չէ։

Եվս 18 հայ մնում է ադրբեջանական կալանքի տակ։ Նրանցից ոմանք վեց տարի չեն տեսել իրենց հարազատներին, նամակներ չեն ստացել, չեն լսել նրանց ձայնը կամ ձեռքում չեն պահել իրենց երեխաների ու թոռների լուսանկարները։

Իրենց ընտանիքների համար նրանք «օրակարգային հարց», «քաղաքական հարց» կամ «բարդ դիվանագիտական խնդիր» չեն։ Նրանք ամուսիններ են, հայրեր, պապիկներ, որդիներ և եղբայրներ։ Նրանց միակ «մեղքն» այն է, որ ցանկացել են ապրել իրենց նախնիների հողում, խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը։ Այսօր չափազանց հաճախ է թվում, թե նրանց ճակատագիրն իրականում քչերին է հուզում՝ բացի իրենց ընտանիքներից։

Այս ողջ ընթացքում նրանց ճակատագրի շուրջ շարունակվում են անվերջ քննարկումները՝ մեխանիզմների, ընթացակարգերի, լիազորությունների և քաղաքական հանգամանքների մասին։ Մինչ ոմանք զբաղված են իրենց քաղաքական դիրքերը պահպանելով, մյուսները, գտնվելով անազատության մեջ, տարիներ շարունակ սպասում են գոնե մեկ լուսանկարի, մեկ նամակի կամ հարազատներից մի քանի խոսքի։

Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի փակվելուց ի վեր հայ բանտարկյալների ընտանիքները փաստացի զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից: Միջազգային այն մեխանիզմները, որոնք նման իրավիճակներում պետք է պաշտպանեն մարդուն, գործնականում չեն աշխատում։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ այս հարցը իր իրավասությունների շրջանակում չէ։

Իսկ Ադրբեջան կատարած այցերի ընթացքում իրենց իսկ երկրի պետական պատվիրակությունները հնարավորություն չեն գտնում այցելելու այդ մարդկանց, հանդիպելու նրանց, տեղում ծանոթանալու պահման պայմաններին և գնահատելու նրանց առողջական վիճակը։

Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։

Դիմում եմ Ադրբեջանի օմբուդսմեն տիկին Սաբինա Ալիևային և նրա գրասենյակին՝ խնդրելով աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու, պաշտոնական հանդիպմանը, Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն և նրանց ընտանիքներից ծանրոցների, լուսանկարների, նամակների և օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը։
Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն։

Ես հավատում եմ, որ կարող ենք մարդ մնալ միայն այն դեպքում, եթե թույլ չտանք, որ անտարբերությունըը դառնա նորմ, սովորական երևույթ, եթե, նույնիսկ ամենածանր հանգամանքներում, շարունակենք պահպանել կարեկցանքը, սերը և գթասրտությունը։

Ուզում եմ հավատալ, որ նույնիսկ այնտեղ, որտեղ քաղաքականությունը ոչնչացնում է վստահությունը, դեռ մնում է մարդկային քայլի հնարավորություն։ Առաջնորդներն ու հզոր պետությունները պատմության մեջ հիշվում են ոչ միայն իրենց հաղթանակներով, այլև իրենց իշխանության տակ հայտնված մարդկանց հանդեպ ցուցաբերած ողորմածությամբ։ Հենց այդպիսի արարքներն են մնում պատմության մեջ։

Այս նախաձեռնությունը քաղաքական ակցիա չէ: Սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։

Այս առումով, հաջորդ երկու շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել:

Նամակները հնարավոր է ուղարկել հետևյալ հասցեով՝ [email protected]
Subject հատվածում խնդրում ենք գրել Letter of Support - Armenian Detainees: Եթե նամակն ուղղված է կոնկրետ անձի, խնդրում ենք ավելացնել նրա անունը Subject հատվածում։

Պատվիրակության կազմում ընդգրկված կանանց անունները կհրապարակվեն լրացուցիչ։

Վերոնիկա Զոնաբենդ»։